Տնական լավաշիկներ. Ստացվում են բարակ, նուրբ և համեղ

Տնական լավաշիկներ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական լավաշիկներ. Ստացվում են բարակ, նուրբ և համեղ

Նման ամենաբարակ լավաշը կարելի է համտեսել միայն տանը, խանութում ձեզ նման բարակ լավաշներ դժվար թե հանդիպեն:

Լավաշիկները շատ բարակն են ստացվում խմորի մեջ առկա օսլայի շնորհիվ:

Տնական լավաշիկներ

Տնական լավաշիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 350 գր

_Եռման ջուր 220 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Օսլա 50 գր

Տնական լավաշիկներ

Տնական լավաշիկներ

Տնական լավաշիկներ. Պատրաստման եղանակը

_Վերցնել ցանկացած օսլա, եգիպտացորենի կամ կարտոֆիլի:

_Ալյուրը խառնել աղի և օսլայի հետ, լցնել եռման ջուրը, ավելացնել բուսական յուղը:

_Նախ՝ բահիկով խառնել, մինչև որ խմորը սառչի:

_Երբ ջերմաստիճանը հարմար լինի, կարելի է արդեն ձեռքերով հունցել:

_Խմորը դնել տոպրակի մեջ և թողնել 1 ժամ:

_Նորից հունցել խմորը, ծածկել թողնել ևս 30 րոպե:

_Խմորը բաժանել փոքր գնդիկների:

_Գրտնակել յուրաքանչյուր գնդիկը շատ բարակ շերտով, բուսայուղ քսել և դնել իրար վրա:

_Տապակել չոր տապակի մեջ, դնել ափսեի մեջ և ծածկել տոպրակով, որպեսզի լավաշները փափուկ մնան:

_Կարող եք նաև կարագ քսել լավաշիկներին:

Տնական լավաշիկներ

Տնական լավաշիկներ

Ես նման լավաշները մատուցում եմ աղցանների, քաբաբի և այլ ուտեստների հետ: Նրանք հիանալի են տարբեր լցոնումների համար, դուք կարող եք շաուրմա պատրաստել շատ միջուկով և քիչ խմորով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք