Տնական խնձորի քացախ. Տարիների ընթացքում փորձված բաղադրատոմսի բաղադրիչները լրացնում և ներդաշնակվում են միմյանց հետ

Տնական խնձորի քացախ Պահածոներ

Տնական խնձորի քացախ. Ինքներդ պատրաստեք այս կարևոր մթերքը, որը հիանալի է յուրաքանչյուր խոհանոցում մրգերն ու բանջարեղենը, աղցանները,պահածոները և բոլոր տեսակի մարինադները պատրաստելու համար:

Համը շատ ավելի լավն է, քան խանութի քացախի համը, և կրկնակի հաճելի է, որ այն պատրաստում եք սեփական ձեռքերով, որովհետև միշտ դա անում եք հոգով:

Այն ունենում է հաճելի խնձոր-մեղրային բույր, դեղնավուն-սաթի գույն և 4-ից 6 տոկոս թթվայնությամբ: Շատ համեղ է ստացվում:

Տնական խնձորի քացախ

Տնական խնձորի քացախ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Խնձոր 2 կգ

_Տաք եռացրած ջուր 2 լ

_Շաքար կամ մեղր 400 + 280 գ

_Խմորիչ (ըստ ցանկության) 10-12 գ

Տնական խնձորի քացախ

Տնական խնձորի քացախ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Նախ, ջուրը եռացնել և թող մի փոքր սառչի: Հետո, խնձորները լվանալ և հեռացնել բոլոր փչացած մասերը, միջուկն ու սերմերրը: Դրանք հետո պետք է կշռել:

_Այնուհետև ապակե կամ էմալապատ աման վերցնել և խնձորը քերել դրա մեջ: Հետո, մեղրը տաք ջրի մեջ լցնել, խառնել մինչև ամբողջովին լուծվի: Լցնել տաք մեղրաջուրը քերած խնձորների վրա: Կարող եք ավելացնել խմորիչ՝ ֆերմենտացման գործընթացը ավելի արագ դարձնելու համար:

_Խառնուրդը մանրակրկիտ խառնել, ծածկել թանզիֆով (մառլյա) և թողնել այն առաջնային խմորման 10 օր՝ 20-ից 30 աստիճան ջերմաստիճանում: Խնձորի խառնուրդը ամեն օր խառնել, հնարավորության դեպքում` առավոտյան և երեկոյան:

_10 օր անց, երբ զանգվածի ֆերմենտացման գործընթացը դադարում է, այն պետք է զտվի: Դա անելու համար փլավքամիչի վրա մառլյա փռել և լավ զտեք, քամեք ստացված հեղուկը:

_Հնարավորինս լավ քամած հեղուկի յուրաքանչյուր լիտրի համար անհրաժեշտ է ավելացնել 100 գրամ մեղր կամ շաքար: Խառնել ամեն ինչ մանրակրկիտ կերպով, մինչև մեղրն լիովին լուծվի, և ստացված հեղուկը լցնել համապատասխան ծավալի բանկաների մեջ:

_Դրանից հետո ծածկել բանկան կտորով և թողնել այն տաք տեղում, հետագա խմորման համար` 2 ամիս: Այդ ժամանակից հետո կրկին զտել ստացված հեղուկը թանզիֆով, առանձնացնել նստվածքը:

_Երբ նստվածքը որոշ ժամանակ մնա, այն պետք է ևս մեկ անգամ զտել: Պատրաստի քացախը լցնել շշերի մեջ, ցանկալի է, որ դրանք պատրաստված լինեն մուգ ապակուց: Կափարիչներով ամուր փակեք: Դրանք պետք է պահել մութ տեղում 4-ից 20 աստիճան ջերմաստիճանում:

Տնական խնձորի քացախ

Տնական խնձորի քացախը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու դնելու եղանակը

Խնդրում ենք Գնահատեք