Տնական խոզապուխտ. Համեղ խորտիկի պարզ բաղադրատոմս

Տնական խոզապուխտ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական խոզապուխտը մատչելի է ստացվում, իսկ խանութում թանկ են և փաստ չէ, որ խանութում ձեզ կառաջարկեն անպայման բարձրորակ և թարմ մսից պատրաստված մթերք։

Առաջարկում եմ պարզ խորտիկի իմ սիրելի բաղադրատոմսը, որը միշտ հաջող և փափուկ է ստացվում։

Տնական խոզապուխտ

Տնական խոզապուխտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի փափկամիս 1,25 կգ

_Սոյայի սոուս 1լ

Տնական խոզապուխտ

Տնական խոզապուխտ. Պատրաստման եղանակը

_Վերցնել ցանկացած միս, թե բարակ, թե հաստ ու մսոտ, նախուտեստը միևնույն է՝ համեղ է ստացվում:

_Միսը փաթաթել ռուլետաձև և թելով ամուր փաթաթել։

_Դնել կաթսայի մեջ, վրան լցնել սոյայի սոուսը և 500 մլ ջուր։

_Երբ կաթսայի պարունակությունը եռա, կրակը իջեցնել և եփել 1,5 ժամ, երբեմն շրջել միսը, որպեսզի հավասարապես եփվի:

_Եփելուց հետո միսը թողնել բաց կաթսայի մեջ ու այդպես թողնել, որ սառչի։

_Հանել, թողնել քամվի, փաթաթել փայլաթիթեղով և 4 ժամով դնել սառնարանը, որ սառչի։

_Կտրել բարակ շերտերով, գեղեցիկ շարել ափսեի վրա և մատուցել որպես նախուտեստ ճաշի, ընթրիքի, տոնական սեղանի համար:

Տնական խոզապուխտ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բաստուրմա հայկական ընտիր համով ապուխտ

Խնդրում ենք Գնահատեք