Տնական խոզապուխտ. Երշիկի փոխարեն այս խորտիկը շատ հարմար է ընթրիքին և տոն օրերին

Տնական խոզապուխտ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք տնական խոզապուխտ պատրաստել խոզի կրծքի մսից՝ երշիկի փոխարեն։ Այս բաղադրատոմսով կպատրաստեք շատ պարզ ու հեշտ: Այսպես տապակած կրծքի միս հաջող է ստացվում, ոչ շատ յուղոտ, և բավական հյութալի։

Այն հիանալի կերպով կտրատվում է սենդվիչների համար, չի քանդվում, մնում է  ամբողջական: Մեր առաջարկած տնական, փորձած բաղադրատմոսով պատրաստեք այս համեղ նախուտեստը:

Տնական խոզապուխտ

Տնական խոզապուխտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի կրծքի միս 1800

_Բաց գույնի գարեջուր 500 մլ

_Սոյայի սոուս 50 մլ

_Պղպեղի խառնուրդ 1/2 թեյի գդալ

_Պրովանսյան կանաչիներ 1 թեյի գդալ

_Չորացրած սխտոր 1 թեյի գդալ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

Տնական խոզապուխտ

Տնական խոզապուխտ

Տնական խոզապուխտ. Պատրաստման եղանակը

_Վերցնել խոզի միսը, լվանալ, ապա մանրակրկիտ չորացնել։

_Կտրել հարմար կտորներով:

_Կրծքամսի կտորները տեղափոխել խորը տապակի մեջ, տապակել երկու կողմից։

_Ավելացնել պղպեղի, չոր սխտորի, պրովանսյան կանաչիների, աղի խառնուրդը և ամբողջի վրա լցնել գարեջուրը։

_Հետո ավելացնել սոյայի սոուսը, ծածկել կափարիչով և եփել թույլ կրակի վրա 20 րոպե:

_Պապրիկան, շաքարավազը լցնել, հետո եփել 1,5-2 ժամ կափարիչով ծածկված, պարբերաբար շրջել մսի կտորները։

_Պատրաստի կրծքի միսը տեղափոխել մատուցման ափսեի մեջ, թողնել, որ սառչի և ամբողջ գիշեր դնել սառնարանը։

Տնական խոզապուխտ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի ապուխտ տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք