Տնական խոզապուխտ. Ամանորյա համեղ խորտիկ

Տնական խոզապուխտ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս բաղադրատոմսով ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել տնական խոզապուխտ: Այն շատ համեղ է ստացվում: Կարող եք օգտագործել ձեր սիրելի ուտեստները պատրաստելու համար, կամ կարող եք ուտել հենց այդպես։

Համն իհարկե նույնը չէ, ինչ խանութից գնվածինը, շատ ավելի լավն է: 100%-ով երաշխավորում ենք, որ այս բաղադրատոմսը տեղ կգտնի ձեր խոհարարական գրքում:

 

Տնական խոզապուխտ

Տնական խոզապուխտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի կրծքի միս 1 կգ 100 գր

_Սեղանի աղ 22 գր

_Նիտրիտային աղ 11 գր

_Շաքարավազ 11 գր

_Աղացած սև պղպեղ 2 թեյի գդալ

_Սխտոր 3 պճեղ

_Դափնու տերև 3 հատ

_Աղացած մշկընկույզ 0,5 թեյի գդալ

_Չոր ուրց 1 թեյի գդալ

_Չոր աջիկա 2 թեյի գդալ

Տնական խոզապուխտ

Տնական խոզապուխտ. Պատրաստման եղանակը

_Նախ պատրաստել չոր խառնուրդը՝ խառնել աղը, նիտրիտային աղը, շաքարավազը, աղացած պղպեղը, մշկընկույզը, չոր ուրցը, կտրատած դափնու տերևը, ճզմած սխտորը։

_Ավելացնել մի քանի թեյի գդալ չոր մանանեխ։

_Խառնուրդը հավասարաչափ տարածել նախապատրաստած մսի ամբողջ մակերեսին։

_Կրծքի միսը դնել տոպրակի մեջ և դնել սառնարանում 4 օր։ Շրջել հակառակ կողմերով ամեն օր:

_Նշված ժամանակից հետո կարելի է համեմունքները լվանալ ջրով, կամ պարզապես քերել դանակով։

_Կրծքի միսը դնել մետաղական ցանցի վրա և ջեռոցի տապակ դնել տակը:

_Միսը տապակել 100 աստիճան տաքացրած ջեռոցում 2,5 — 3 ժամ։

_Թողնել սառչի և դնել սառնարանը։ Այնտեղ խոզապուխտը էլ ավելի կամրանա և կարելի է բարակ շերտերով կտրել։

 

Տնական խոզապուխտ

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Խոզի ապուխտ տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք