Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել տնական կաթի սեր, որի օրիգինալ բաղադրատոմսը քչերին է հայտնի:
Երբ այն պատրաստում եք, կաթի այնպիսի հաճելի բույր է գալիս, որ անհնար է բառերով փոխանցել։ Իսկական համեղ նրբություն, որը պետք է փորձեք պատրաստել:

Տնական կաթի սեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 6-7լ
_Թթվասեր 150 գր

Տնական կաթի սեր. Պատրաստման եղանակը
_Կաթը լցնել խորը կաթսայի մեջ, դնել կրակին, եռացնել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։
_Հենց կաթը եռա, անմիջապես լցնել թերմոսների մեջ։
_Դրանք դնել տաք տեղում, փաթաթել տաք սրբիչով ու թողնել 30-36 ժամ։
_Այնուհետև թերմոսի պարունակությունը լցնել մեծ ամանի մեջ և թողնել, որ ամբողջովին սառչի։
_Դրանից հետո երկու պատառաքաղով «քրքրել» փրփուրի շերտը, թթվասերը լցնել կաթի մեջ, խառնել։
_Պատրաստի կաթի սերը լցնել տարաների մեջ, փաթաթել սրբիչով և թողնել սենյակային ջերմաստիճանում 12-18 ժամ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական մայոնեզ աղցանների համար







