Տնական կաթնաշոռով կրեկերներ. Անվնաս ու համեղ խրթխրթան նախուտեստ

կաթնաշոռով կրեկերներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Երեխաներին տվեք Տնական կաթնաշոռով կրեկերներ, որպեսզի կոնֆլիկտ չունենաք, երբ նրանք չիփսեր են ուզում, իսկ դուք դեմ եք դրան, որովհետև առաջացնում են ստամոքսի հետ կապված խնդիրներ։

Այժմ դուք կարող եք իրավիճակը վերահսկել և երեխաներին դպրոց ուղարկել առողջ խորտիկով։ Ի դեպ, մեծերը նույնպես չեն արհամարհում այս խորտիկը. ֆիլմ դիտելիս կարելի է խրթխրթացնել: Մեծերի համար պատրաստելու դեպքում խմորի վրա կարելի է ցանել պապրիկա կամ այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի։

Տնական կրեկերների բաղադրատոմսը հնարավորինս պարզ է՝ ձեզ անհրաժեշտ կլինի մի փաթեթ կաթնաշոռ և մոտավորապես նույնքան կոշտ պանիր։ Հետևյալ համամասնությունները նախատեսված են 1 չափաբաժնի թխման համար: Բայց մեր ընտանիքին դա երբեք չի բավականացրել, այնպես որ խորհուրդ եմ տալիս մթերքները կրկնակի չափով վերցնել։

կաթնաշոռով կրեկերներ

Տնական կաթնաշոռով կրեկերներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 160 գ

_Կաթնաշոռ 70 գ

_Կոշտ պանիր 50 գ

_Արևածաղկի ձեթ 40 մլ

_Ձու 1 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

կաթնաշոռով կրեկերներ

Տնական կաթնաշոռով կրեկերներ. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը լցնել ամանի մեջ, տրորել պատառաքաղով, խառնելով ձուն և կարագը։

_Այս զանգվածին ավելացնել մանր քերիչով քերած պանիրը։ Կրկին պատառաքաղով տրորել զանգվածը։

_Ավելացնել աղ և ալյուր, խմորը շաղախել։

_Խմորը շերտով գրտնակել, քառակուսի կտրատել։

_Քառակուսիներին քսել հարած ձու և թխել 15 րոպե 190 աստիճանում։

_Պատրաստի կրեկերներն ամբողջությամբ սառելուց հետո վրան շաղ տալ պապրիկա կամ այլ համեմունքներ ըստ ճաշակի:

կաթնաշոռով կրեկերներ

Ցանկության դեպքում համեմունքները կամ չորացրած սամիթը կարելի է խառնել խմորի մեջ։

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք