Տնական կաթնաշոռ. Այնքան համեղ է, որ երեխաները մեծ հաճույքով կուտեն

Տնական կաթնաշոռ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական կաթնաշոռ. Այնքան համեղ է, որ երեխաները մեծ հաճույքով կուտեն
Այսօր ուզում ենք ներկայացնել մի պարզ եղանակ, որի օգնությամբ կարելի է տանը պատրաստել կաթնաշոռ թթվեցրած կաթից:

Կաթնաշոռը շատ համեղ է ստացվում, այնպես որ, կարող եք այն ուղղակի հացին քսել և վայելել նախաճաշին: Ամենակարևորն է այս հարցում, որ ձեռք բերեք իսկական տնական կաթ: Վերցրեք միայն այն վաճառողներից, ում բերած մթերքի որակին վստահ կլինեք:

Տնական կաթնաշոռ

Տնական կաթնաշոռ. Բաղադրությունը.

  • Տնական կաթ

Տնական կաթնաշոռ

Տնական կաթնաշոռ

Տնական կաթնաշոռ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լցնել կաթը երեք լիտրանոց բանկաների մեջ և թողեք, որ թթվի:
  2. Վերևում հավաքված թթվասերը գդալով դատարկել առանձին բանկայի մեջ:
  3. Կաթսայի ներքևի մասում սրբիչ փռել: Դրեք բանկա այդ սրբիչի վրա: Կաթսայի մեջ ջուր լցնել:
  4. Միացնել կրակի և թող ջուրը եռա: Պետք չէ փակել բանկայի բերանը: Կաթը պետք է լավ տաքացնել:
  5. Այս մեթոդը կատարյալ է նրանց համար, ովքեր ցանկանում են պատրաստել տնական կաթնաշոռ, բայց չունեն հատուկ սարքեր և ջերմաչափ:
  6. Տաքացման ընթացքում կտեսնեք, թե ինչպես է շիճուկը առանձնանում: Զգուշորեն խառնել գդալով, որպեսզի առաջացող փաթիլները կայուն մնան: Կաթսայի մեջ ջուրը պետք է մի քիչ եռա:
  7. Մոտ 5-7 րոպե (ամեն ինչ կախված է կաթսայի բարձրությունից) կաթսայի ջուրը պիտի եռա, այդ ընթացքում կաթնաշոռի փաթիլները սկսում են առանձնանալ բանկայի մեջ: Անջատել կրակը, բայց մի շտապեք դուրս հանել բանկա, թող այն մնա տաք ջրի մեջ:
  8. Դնել փլավքամին կաթսայի մեջ և վրան փռել թանզիֆ (մառլյա):
  9. Բանկայի պարունակությունը լցնել փլավքամիի մեջ, մի փոքր քամել, թեթևակի բարձրացնելով թանզիֆի ծայրերը:
  10. Թող շիճուկը ամբողջությամբ քամվի, ապա հավաքեք թանզիֆի ծայրերը և որևէ կերպ կախեք այն այնպես, որ անջատվի շիճուկը և կաթնաշոռը պատրաստ լինի:

Տնական կաթնաշոռ

Մեկ 3 լիտրանոց բանկայից ստացվում է 450-500 գրամ կաթնաշոռ:

Տնական կաթնաշոռը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք