Տնական կապուչինո. Փարթամ փրփուրով, համեղ ըմպելիք,որը կթարմացնի և կզովացնի ձեզ

Տնական կապուչինո ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական կապուչինո. Փարթամ փրփուրով, համեղ ըմպելիք,որը կթարմացնի և կզովացնի ձեզ

Բուրավետ կապուչինո` կաթի ու սուրճի քաղցր համի ներդաշնակ հավասարակշռության ըմպելիք: Շատերը կարծում են, որ իսկական կապուչինոն կարելի է խմել միայն սրճարաններում: Նույնիսկ սուրճի մեքենա ունեցողներն են հաճախ վազում մոտակա սրճարան մի բաժակ սիրված ըմպելիքի համար: Բայց փարթամ փրփուրով տնական կապուչինո պատրաստելը հնարավոր է: Եվ մենք ձեզ կասենք, թե ինչպես:

Հայտնի սուրճի խմիչք կարելի է պատրաստել բլենդերի օգտագործմամբ: Դուք կստանաք գերազանց փրփրուն պատրաստուկ, ինչը բավարար է մեծ ընկերախմբի համար: Դուք կարող եք թանձրությունը ինքներդ կարգավորել, և տպավորիչ փրփուրը կլինի, ինչպես պրոֆեսիոնալ բարիստայի պատրաստածը:

Տնական կապուչինո

Տնական կապուչինո. Բաղադրիչները

  • Լուծվող սուրճ 0,5 բաժակ
  • շաքար 90 գ
  • ջուր 100 մլ
  • կաթ 200 մլ

Տնական կապուչինո

Տնական կապուչինո

Տնական կապուչինո. Պատրաստման եղանակը

  1. Լցնել սուրճն ու շաքարը բլենդերի ամանի մեջ: Լցնել սառը ջուր և հարել խառնիչով երկու րոպե:
  2. Վերցնել սուրճի բաժակը, մեջը լցնել 2 թեյի գդալ սուրճի զանգված. Տաքացնել կաթը և լցնել զանգվածի վրա և լավ խառնել:
  3. Սուրճի մնացած խառնուրդը տեղափոխեք հերմետիկ փակվող ամանի մեջ և պահել սառնարանում:
  4. Սուրճի այս զանգվածը շատ բազմակողմանի է: Այն լավ է պահում իր ձևը: Դուք կարող եք օգտագործել այս փրփուրը տորթեր և այլ աղանդերներ զարդարելու համար: Փորձեք և գնահատեք այս պարզ բաղադրատոմսը:

Տնական կապուչինո

Կապուչինոն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զովացնող սմուզի

Խնդրում ենք Գնահատեք