Տնական կարագ. Նախաճաշի նուրբ բաղադրիչ

Տնական կարագ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տնական կարագը ստացվում է որակյալ և համեղ, կարելի է երկար պահել սառնարանում և սառցարանում։

Տնական կարագ

Տնական կարագ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տնական թթվասեր կամ սերուցք 1 լ

_Ծովի աղ ըստ ճաշակի և ըստ ցանկության

Տնական կարագ

Պատրաստման եղանակը

_Թթվասերը կամ սերուցքը սառեցնել և հարել մինչև թանձր խտության ցանկացած խոհանոցային գործիքով՝ հարիչով, բլենդերով և այլն։

_Պետք է հարել այնքան, մինչև զանգվածը բաժանվի, կարագի հատիկներ հայտնվեն։

_Զանգվածը լցնել մաղի մեջ և թողնել, որ քամվի, ապա գդալով խառնելով՝ ողողել սառը ջրով։

_Լվանալ մինչև մաքուր ջուր հոսի:

_Ցանկության դեպքում կարագը կարելի է խառնել աղի հետ կամ նախընտրած համեմունքների, կանաչիների, կիտրոնի կամ նարնջի համի, չոր պղպեղի, հատապտուղների և այլ բաղադրիչների հետ։

_Կարագը լավ և երկար պահվում է սառնարանում՝ ապակե տարայի մեջ։

Տնական կարագ

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք