Տնական կետչուպ. Անցյալ անգամ փակեցի մոտ 80 բանկա և էլի քիչ եղավ

Տնական կետչուպ Պահածոներ

Տնական կետչուպ. Անցյալ անգամ փակեցի մոտ 80 բանկա և էլի քիչ եղավ

Ահա, թե ինչպես պատրաստել տնական կետչուպ: Ամենասիրված ու պարզ սոուսներից մեկը, որ կարելի է պահածոյացնել: Բայց կա մի նրբություն, օրինակ՝ անցյալ տարի ես փակեցի 0,5 լիտրանոց 80 բանկա, և էլի քիչ եղավ, որովհետև այս կետչուպը շատ համեղ է:

Ես այն օգտագործում եմ ամենուր, իսկ ամուսինս ուղղակի ուտում է բանկայից՝ գդալով: Դե իսկ պատրաստումը, շատ պարզ է:

Տնական կետչուպ

Տնական կետչուպ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • լոլիկ — 5 կգ
  • բուլղարական պղպեղ — 5-6 հատ
  • սոխ — 5 հատ
  • աղ — 3 ճաշի գդալ
  • շաքար — 0,5 կգ
  • քացախ 9% — 100 գրամ
  • դարչին — 1 թեյի գդալ
  • մեխակ — 3-4 հատ
  • աղացած սև պղպեղ — 1 թեյի գդալ

 

Տնական կետչուպ

Տնական կետչուպ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լվանալ բանջարեղենը: Կլպել և պղպեղը կտրել 4 մասի, իսկ լոլիկը` սեպերով: Կլպել սոխը և կտրել մեծ կտորներով:
  2. Լցնել ամեն ինչ մեծ կաթսայի մեջ, կրակի վրա դնել և եփել 3 ժամ՝ եռալու պահից:
  3. Դրանից հետո ամեն ինչ հարել բլենդերով, ավելացնել աղ, շաքար, քացախ, մեխակ, պղպեղ և եփեք ևս 2,5 ժամ ցածր կրակի վրա: Այդ ընթացքում կաթսան մի ծածկեք կափարիչով:
  4. Պատրաստի տաք կետչուպը լցնել ստերիլիզացված բանկաների կամ շշերի մեջ և ամուր փակել կափարիչները:

Տնական կետչուպ

Կետչուպը պահվում է սենյակային ջերմաստիճանում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսի համար

Խնդրում ենք Գնահատեք