Տնական կետչուպ. 25 րոպեում պատրաստվող թանձր սոուս առանց օսլայի  

Տնական կետչուպ Պահածոներ

Տնական կետչուպի ամենահաջող բաղադրատոմսերից մեկը, որով պետք չէ երկար կանգնել խոհանոցում և գոլորշիացնել սոուսը մինչև ցանկալի խտությունը։

Բաղադրատոմսը կարելի է հիմք ընդունել և պատրաստել տարբեր համով սոուսներ՝ նուրբ, ախորժակ բացող նախուտեստ։

Տնական կետչուպ

Տնական կետչուպ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 3 կգ

_Սոխ 1 մեծ կտոր

_Սխտոր 1 գլուխ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Չոր մանանեխ 1 թեյի գդալ

_Աղացած պղպեղի խառնուրդ 0,5 թեյի գդալ

_Դափնու տերև 1 հատ

_Քացախ 70% 1/4 թեյի գդալ

Տնական կետչուպ

Տնական կետչուպ. Պատրաստման եղանակը

_Լոլիկը հյութալի սորտերի ընտրել՝ մսոտ ու կարմիր։

_Լոլիկը, սոխը, սխտորը մանրացնել մսաղացով։

_Լոլիկի զանգվածը հասցնել եռման աստիճանի և մաղի օգնությամբ քամել երեսին կուտակված հեղուկը։

_Եփել մարմանդ կրակի վրա 10 րոպե և զանգվածը հարել սուզվող բլենդերով, ցանկության դեպքում, կարելի է նորից մաղով քամել։

_Զանգվածին ավելացնել աղը, շաքարը, բոլոր համեմունքները և եփել ևս 10 րոպե կամ մինչև կետչուպի նախընտրած խտությունը:

_Լցնել քացախը և եռալուց հետո եփել մեկ րոպե։

_Կետչուպը լցնել նախապես ստերիլիզացված և չորացրած բանկաների մեջ, փակել կափարիչներով, շրջել և ծածկել սրբիչով, թողնել, մինչև սառչի:

_Կարող եք պահել ցանկացած հարմար վայրում։

Տնական կետչուպ

Կետչուպի մեջ դուք կարող եք ավելացնել տարբեր համեմունքներ, որոնք ձեզ դուր են գալիս այս սոուսում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական մայոնեզ

Խնդրում ենք Գնահատեք