Տնական կետչուպ ձմռան համար. Անպայման պատրաստեք այս պարզ բաղադրատոմսով 

Տնական կետչուպ Պահածոներ

Տնական կետչուպ ձմռան համար. Սա հենց այն է, ինչը կարելի է համարել թե սովորական, թե խնջույքի սեղանի անբաժանելի բաղադրիչ:

Արդեն բավական երկար ժամանակ է, որ խանութից չեմ գնում կետչուպ, քանի որ հայտաբերել եմ այս հարմար, պարզ ու համեղ պահածոյի բաղադրատոմս: Կարելի է ասել, որ արդեն չեմ հիշում, թե ինչ տեսք ունի խանութի կետչուպը, ավելի հարմար և ճիշտ եմ համարում ինքս փակել տանը:

Այս տարի պատրաստածս բանկաները տնեցիք արդեն սկսել են բացել, ամենայն հավանականությամբ էլի կփակեմ մի քանի բանկա: Ստացվում է շատ համեղ կետչուպ:

Տնական կետչուպ

Տնական կետչուպ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_լոլիկ 3 կգ

_խնձոր 0,5 կգ

_սոխ 250 գրամ

_շաքարավազ 1,5 բաժակ

_աղ  1,5 ճաշի գդալ

_խնձորի քացախ 50 գրամ

_սխտորը կարող է ավելացվել ձեր ցանկությամբ, այս չափերին մի գլուխը բավարար կլինի

_աղացած պղպեղ ըստ ճաշակի:

Տնական կետչուպ

Տնական կետչուպ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Խնձորը, լոլիկը և սոխը կտրել կամայականորեն: Միևնույն է, ամեն ինչ եփվելու է, այնպես որ պարզապես մի անհանգստացեք դրա համար:

_Մաքրած ու կտրատած բանջարեղենը լցնել կաթսայի մեջ և եփել մինչև սոխը փափկի:

_Այնուհետև մանրացնել ամբողջ բանջարեղենը բլենդերով և եփել մինչև ցանկալի խտությունը: Սովորաբար պետք է եփել 45-50 րոպե:

_Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ ավելացնել աղ, շաքար և քացախ: Եթե ​​ցանկանում եք, ապա նաև ճզմած սխտորը:

_Լցնել պատրաստի տաք կետչուպը ստերիլիզացված բանկաների մեջ և ամուր փակել:

Ձմռան համար տնական կետչուպ պատրաստեք ըստ այս բաղադրատոմսի, կարող եք վստահ լինել, որ այն շատ համեղ կստացվի:

Տնական կետչուպ

Տնական կետչուպը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք