Տնական հալած պանիր. Ընդամենը 20 րոպե և կարող եք համտեսել հիանալի և համեղ մթերք

Տնական հալած պանիր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական հալած պանիր. Ընդամենը 20 րոպե և կարող եք համտեսել հիանալի և համեղ մթերք

Այս բաղադրատոմսով կարող եք ինքնուրույն պատրաստել հալած պանիր, որն անվնաս կլինի ու այն կարող եք տալ երեխաներին, քանի որ ոչ մի քիմիական հավելանյութ չի պարունակում: Արդյունքն աներևակայելի համեղ և քնքուշ պանիր է:

Տնական հալած պանիր

Կարող եք ավելացնել կանաչիներ, կամ համեմունքներ ըստ ճաշակի: Մի փոքր քսեք հացի վրա, ստացվում է աներևակայելի համեղ, օգտակար և մաքուր մթերք առանց կոնսերվանտների և համային հավելումերի: Համը նույնիսկ հնարավոր չէ համեմատել խանութից գնած ցանկացած պանրի հետ:

Այս մթերքը կարող եք օգտագործել թե ուղղակի հենց այդպես, որպես քսուք հացի հետ, թե ավելացնել տարբեր ուտեստների և աղցանների պատրաստման ժամանակ:

Տնական հալած պանիր

Տնական հալած պանիր. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Յուղալի կաթնաշոռ 400 գ
  • Ձու 1 հատ
  • Կարագ փափուկ 80 գ
  • Աղ 0,5-1 թեյի գդալ
  • Շաքար 0.5 թեյի գդալ
  • Սոդա 0.5 թեյի գդալ
  • Փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ

Տնական հալած պանիր

Տնական հալած պանիր. Պատրաստման եղանակը

  1. Նախ, մաքուր լվացած փոքր բանկաները ներսից բուսական յուղով յուղեք:
  2. Կաթնաշոռը լցնել խորը ամանի մեջ, մեջը գցել ձուն, հարել, ավելացնել փափուկ կարագ, աղ անել:
  3. Դրանից հետո լցնել շաքարավազը, փխրեցուցիչը և տրորել ձեռքի բլենդերով մինչև համասեռ զանգված ստացվի:
  4. Այս զանգվածը դնել ջրային բաղնիքի վրա և 15 րոպե եփել՝ անընդհատ խառնելով: Կաթնաշոռային զանգվածը պետք է դառնա առաձգական և ձգվի:
  5. Տաք պանիրն անմիջապես լցնել նախապատրաստած բանկաների մեջ:
  6. Ծածկել սննդային թաղանթով՝ անմիջապես մակերեսին կպցնելով և թող ամբողջովին սառչի:

Տնական հալած պանիր

Տնական հալած պանիրը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Պանրով ձողիկներ

Խնդրում ենք Գնահատեք