Տնական հաց. Համեղ մթերքը սիրով ու հաճույքով պատրաստեք վառարանում

Տնական հաց ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական հաց. Համեղ մթերքը սիրով ու հաճույքով պատրաստեք վառարանում
Հացի այս բաղադրատոմսը վաղուց է կիրառվում մեր ընտանիքում: Ես անընդհատ թխում եմ և խանութից այլևս չեմ գնում: Այս բաղադրատոմսով դեռ տատիկս էր թխում: Ինքներդ կհամոզվեք, որ այն բավական պարզ է չնայած երկար է տևում (խմորը հասունանալու համար ժամանակ է պետք) բոլորը կստանան անուշահոտ, խրթխրթան հաց:

Տնական հաց

Տնական հաց. Անհրաժեշտ բաղադրությունը:

  • Ալյուր — 1,5 կգ
  • ջուր — 1 լիտր
  • աղ — 1 ճաշի գդալ;
  • շաքար — 1 ճաշի գդալ
  • քացախ — 1 ճաշի գդալ
  • արևածաղկի ձեթ — 3 ճաշի գդալ
  • խմորիչ — 50 գրամ

Տնական հաց

Տնական հաց. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Խմորիչն ու շաքարավազը լուծել 0,5 լիտր տաք ջրի մեջ, ալյուր ավելացնել, որպեսզի խմորը ջրիկ լինի, ինչպես նրբաբլիթների համար:
  2. Դնել տաք տեղում 1 ժամ, որ ուռչի:
  3. Այս ընթացքում 2-3 անգամ հունցել, մինչև խմորվի:
  4. Խմորի մեջ ավելացնել ալյուր, տաք ջուր, արևածաղկի ձեթ, աղ և քացախ: Խմորը լավ հունցել:
  5. Դնել ջեռոցի ձևամանների մեջ՝ յուրաքանչյուրը լցնելով 1/3 մասը:
  6. Թող խմորը բարձրանա ձևամանների մեջ, և դրանից հետո դնել  մինչև 180 ° C տաքացրած ջեռոցը 1,5 ժամով: Ամեն ինչ կախված է ձեր վառարանից, կարող է ավելի քիչ ժամանակ պահանջել, ուշադիր եղեք, ստուգեք պատրաստ լինելը:

Տնական հաց

Այս բաղադրիչներից սովորաբար ստացվում է 3 հատ սպիտակ, համով հաց:

Տնական հաց

Թխեք սիրով, վայելեք հաճույքով:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ֆիթնես հաց պատրաստեք ինքներդ

Խնդրում ենք Գնահատեք