Սիրելիներս, այսօր առաջարկում ենք պատրաստել Տնական հաց տապակի մեջ այս հիանալի բաղադրատոմսով:
Հացը, ստացվում է, շատ համեղ, իրականում այն նրբաբլիթի տեսք չունի, և սովորական հաց էլ չի թվում: Այս բլիթները պատրաստում են արևելքում, բայց մեկ անգամ պատրաստելուց հետո դուք կդառնաք սրա հավերժ երկրպագուն:

Տնական հաց տապակի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները
_7 բաժակ 900 գրամ ցորենի ալյուր
_1,5 բաժակ 300 մլ տաք կաթ
_1,5 բաժակ 300 մլ տաք ջուր
_1,5 թեյի գդալ 20 գրամ աղ
_1 տուփ 20 գ թարմ խմորիչ կամ 1 ճաշի գդալ (10 գ) չոր խմորիչ
_ձիթապտղի յուղ և մաղադանոս քսելու համար


Տնական հաց տապակի մեջ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել ամանի մեջ, ավելացնել խմորիչ և աղ:
_Լցնել 300 մլ տաք կաթ և տաք ջուր:
_Խմորը հունցել, այս խմորը պետք է մի փոքր կպչի ձեռքերին: Թողնել այն տաք տեղում 40 րոպե:
_Սեղանին շաղ տալ ալյուր: Խմորը թաթախել ալյուրի մեջ, բաժանել մասերի: Սովորաբար ստացվում է 8-9 հատ: Սա նշանակում է, թե քանի կտոր հաց կստացվի արդյունքում:
_Յուրաքանչյուր կտորը գրտնակել բլիթի նման:
_Տապակը պետք է լինի չոր, բայց լավ տաքացած: Բլիթը շրջել յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ: Այն պետք է ուռչի տապակի մեջ, ինչպես փուչիկը, դա կտեսնեք ընթացքում:
_Այսպիսով հացը պատրաստ է: Կարող եք ևս մեկ անգամ շրջել այն տապակի մեջ և հանել: Այսպես պետք է պատրաստում մնացած հացիկները:
_Խառնել կտրատած մաղադանոսը ձիթապտղի յուղի հետ և խոզանակով քսեք բլիթների վրա՝ մեկ առ մեկ ծալելով:

Տնական հացը տապակի մեջ պատրաստ է: Մատուցեք հիմնական ուտեստների և մսով նախուտեստների հետ:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Ֆիթնես հաց







