Տնական Հաց առանց ջեռոցի. Աներևակայելի համեղ քնքուշ բուրավետ և փխրուն հացն անփոխարինելի կլինի ձեր սեղանին

Տնական Հաց ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դուք կարող եք փափուկ, փարթամ, բուրավետ, խրթխրթան տնական հաց պատրաստել պարզապես տապակի մեջ, և ոչ մի ջեռոց կամ վառարան պետք չէ:

Պարզապես փորձեք այս բաղադրատոմսը և այն հաճախ կօգտագործեք։

Պահքի շրջանում կարող եք վրայի քսուքը բուսական յուղով պատրաստել:

Տնական Հաց

Տնական Հաց առանց ջեռոցի. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ տաք ջուր 250 մլ

_ շաքարավազ 1 ճաշի գդալ

_ չոր խմորիչ 7 գ

_ աղ 1 թեյի գդալ

_ ալյուր 450 գ

_ բուսական յուղ 30 մլ

_ կարագ 60 գ

_ բուսական յուղ 2 ճաշի գդալ

_ սամիթ

_ սխտոր 3 պճեղ

Տնական Հաց
Տնական Հաց առանց ջեռոցի. Պատրաստման եղանակը

_ Տաք ջրի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, լավ խառնել ու ծածկել, թողնել 15 րոպե։

_ Ավելացնել աղ, խառնել։

_ Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել հեղուկ հիմքի մեջ, հունցել։

_ Խմորը հունցելու ընթացքում լցնել բուսայուղը և լավ հունցել։ Հնարավոր է, որ ձեզ մի քիչ էլ ալյուր պետք լինի, բայց պարզապես աշխատեք լավ հունցել և զանգվածը չխցանել ավելորդ ալյուրով։

_ Ծածկեք և թողեք խմորը տաք տեղում, 50 րոպե, հետո հունցեք և թողեք ևս 15 րոպե։

_ Խմորը բաժանում ենք 8 մասի, փաթաթել գնդիկներ, ծածկել։

_ Մի փունջ սամիթը մանր կտրատել և խառնել քերած սխտորի հետ։

_ Բոլոր գնդիկները երիցուկի տեսքով շարել չոր տապակի մեջ։ Ծածկել կափարիչով և թխել 15 րոպե մարմանդ կրակի վրա։

_ Շրջել, տապակի տակը ծածկել յուղաթղթով և տապակել երկրորդ կողմը ևս 10-15 րոպե։

_ Այս ընթացքում կարագը հալեցնել, հովացնում ու խառնել բուսայուղի, սամիթի ու սխտորի հետ։

_ Տաք հացին քսել այս խառնուրդը և թողնել սառչի։

Տնական Հաց

Այս բլիթները բորշչի և ցանկացած այլ ուտեստի համար կպատրաստեք ընդամենը 1 ժամում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

 

Խնդրում ենք Գնահատեք