Տնական հաց. Սուպեր բաղադրատոմս որով կպատրաստեք ավելի համեղ քան խանութում վաճառվողներն են

Տնական հաց ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Երբ Տնական հաց պատրաստեք այս բաղադրատոմսի համաձայն, դուք երբեք չեք ցանկանա նորից խանութ այցելել անհայտ պայմաններում թխված մթերք գնելու համար:

Այն այնքան քնքուշ, թեթև, բուրավետ և վարդագույն է, որ առաջին իսկ պատառից այն կհմայի ձեզ և ձեր հյուրերին: Պատրաստվում է շատ պարզ և հեշտ քայլերով: փորձեք և համոզվեք, որ կստացվի:

Տնական հաց

Տնական հաց. Պատրաստման համար անհրաժեշտ է

Խմորը

_Խմորիչ 25 գ

_Ջուր 375 մլ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Ալյուր 550 գ

Վրան քսելու համար

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Ջուր 100 մլ

Տնական հաց

Տնական հաց. Ինչպես պատրաստել

_Ջուրը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, աղ, ավելացնել խմորիչ և մանրակրկիտ խառնել:

_Հաջորդը, մի քիչ ալյուր ավելացնել, խառնել, փակել կափարիչով և թող 10 րոպե մնա:

_10 րոպե հետո ավելացրեք մնացած ալյուրը և ձեռքերով հունցեք փափուկ խմոր: Ծածկեք և թողեք տաք տեղում 45 րոպե:

_Այնուհետև, խմորը բաժանեք հավասար փոքր գնդերի, ծածկեք սրբիչով և թողեք էլի մի փոքր հանգստանա:

_Յուրաքանչյուր գնդիկին նավակի ձև տվեք: Խմորները դնել յուղթղթով ծածկված տապակի վրա և թողնել ևս կես ժամ մնա:

_Խմորի վրա քսեք մի ճաշի գդալ թթվասերի և 100 մլ ջրի խառնուրդով: Դանակի շեղբի օգնությամբ թեթևակի կտրվածք արեք խմորի վրա:

_Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճանով և խմորով տապակը դնել 20 րոպե:

Տնական հացը պատրաստ է: Հացի սուպեր բաղադրատոմսով ստանում ենք ներսից փափուկ, դրսից` ոսկեգույն մթերք, որը շատ ախորժելի է թվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Իսկ նիհարել ցանկացողների համար Ֆիթնես հացի այս տարբերակը կառաջարկենք

Խնդրում ենք Գնահատեք