Տնական մայոնեզ առանց ձվի. Պատրաստման եղանակը բուսական կաթով

տնական մայոնեզ առանց ձվի ԱՂՑԱՆՆԵՐ

Տնական մայոնեզ առանց ձվի. Պատրաստման եղանակը բուսական կաթով
Բուսական կաթի հիման վրա մայոնեզի հիանալի բաղադրատոմս: Կարող եք օգտագործել ցանկացած կաթ՝ սոյայի կաթ, նուշի կաթ, քնջութի կաթ կամ այն, ինչ վաճառվում է ձեր մոտակա սուպերմարկետում:

Դուք կարող եք տանը պատրաստել բուսական կաթ, դա դժվար չէ: Օրինակ ՝ քնջութի կաթ պատրաստելու համար մի բաժակ քնջութի սերմերը սառը ջրում թրմեք, թողնելով սառնարանում ամբողջ գիշեր: Առավոտյան ողողել այն և մանրացնել բլենդերով մի բաժակ եռացրած ջրի հետ մինչև շիլայանման զանգված ստացվի: Քամել հեղուկը, այդ կաթին ավելացնել մի քիչ մեղր և ևս 1 բաժակ եռացրած ջուր (ավելին՝ ըստ ճաշակի): Մնացած խյուսը կարելի է օգտագործել խմորեղեններ, կամ աղանդերներ պատրաստելու համար:

տնական մայոնեզ առանց ձվի

Տնական մայոնեզ առանց ձվի. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Սառեցված բուսական կաթ — 120 մլ
  • Սառեցված ձիթապտղի յուղ — 120 մլ
  • Մանանեխ — 1 թեյի գդալ
  • Շաքար — 1,5 թեյի գդալ
  • Աղ — 1/2 թեյի գդալ
  • Սպիտակ պղպեղ — 1/2 թեյի գդալ
  • Կիտրոնի հյութ — 1,5 ճաշի գդալ

տնական մայոնեզ առանց ձվի

Տնական մայոնեզ առանց ձվի. Պատրաստման եղանակը

  1. Կաթը լցնել բլենդերի բաժակի մեջ: Ավելացնել ձիթապտղի յուղ, աղ, շաքար և սպիտակ պղպեղ:
  2. Բլենդերն ընկղմել բաժակի մեջ և հարել մոտ 1 րոպե, կախված բլենդերի հզորությունից, մինչև որ այն լավ թանձրանա:
  3. Ավելացնել կիտրոնի հյութը և հարել մոտ 30 վայրկյան:

տնական մայոնեզ առանց ձվի

Արդյունքում, կարճ ժամանակում մենք ստանում ենք համեղ, առողջարար մթերք:

Տնական մայոնեզն առանց ձվի պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մայոնեզի պատրաստման ձվով տարբերակը

Խնդրում ենք Գնահատեք