Տնական մայոնեզ. Համեղ աղցաններ պատրաստելու կարևոր բաղադրիչ

Տնական մայոնեզ ԱՂՑԱՆՆԵՐ

Պրովանսյան տնական մայոնեզը ստացվում է շատ քնքուշ և համեղ: Մեկ անգամ փորձելով այս մայոնեզը երբեք, ոչ մի դեպքում, խանութից մայոնեզ չեք գնի:

Եվ եթե միշտ մտածել եք, որ մայոնեզ պատրաստելը երկար է տևում և դժվար է, մենք կապացուցենք, որ ոչ, ընդամենը 30 վայրկյան և այն արդեն ձեր սեղանին է:

Տնական մայոնեզ

Տնական մայոնեզ. Անհրաժեշտ բաղադրիչերը

_Կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Անհոտ բուսական յուղ 300 մլ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Մանանեխ 0.5 թեյի գդալ

_Աղացած սպիտակ պղպեղ 0.5 թեյի գդալ

_Բլենդեր

Ձվածեղով շաուրմա

Տնական մայոնեզ. Պատրաստման եղանակը

_Հարելու համար մի բաժակի մեջ ավելացնել ձուն, աղը, սպիտակ պղպեղը, շաքարը, մանանեխը, կիտրոնի հյութը և բուսական յուղը:

_Բլենդերն ընկղմել բաժակի մեջ և սկսել հարել, անմիջապես կտեսնեք, թե ինչպես է զանգվածը ձեր աչքերի առաջ վերածվում մայոնեզի:

_Խտության առումով մայոնեզը պարզապես կատարյալ է, իսկ համը… Դե, կարծում եմ, դուք անպայման կփորձեք և կասեք:

Պարզապես ուզում ենք զգուշացնել, որ ձուն պետք է լինի թարմ, եթե ոչ տնական, ապա գոնե գնված էկոլոգիական խանութներից: Դուք պետք է վստահ լինեք դրանց որակի վրա:

Տնական մայոնեզ

Այդ դեպքում մայոնեզը կլինի ամենահամեղը:
Այս սոուսը կարող է օգտագործվել ցանկացած եղանակով, կարող եք նույնիսկ գդալով ուտել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական մայոնեզ

Խնդրում ենք Գնահատեք