Ամենահամեղ տնական մանանեխ. Այս համեմունքը անպայման պետք է ունենալ ձեռքի տակ

տնական մանանեխ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սա իսկապես ամենահամեղ տնական մանանեխն է, որ ես պարբերաբար պատրաստում եմ, որպեսզի միշտ թարմ համեմունք ունենամ սառնարանում: Ես փորձել եմ թթվաջրի կամ հանքային ջրի հիմքի վրա, բայց ոչ մի տարբերակը դուրս չի եկել: Իսկ այս տարբերակը իսկապես հեշտ ու համեղ է, ստացվում է կծու և բարկ մանանեխ:

տնական մանանեխ

Տնական մանանեխ. Բաղադրությունը

_200 մլ թթվի աղաջուր

_6 ճաշի գդալ չոր մանանեխ

_1 թեյի գդալ բուսական յուղ

_0,5 թեյի գդալ շաքարավազ

_0,5 թեյի գդալ կիտրոնի հյութ

_0,5 թեյի գդալ աղացած քրքում

_0,5 թեյի գդալ աղացած կոճապղպեղ

տնական մանանեխ

Տնական մանանեխ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Տաքացրեք վարունգի թթվի աղաջուրը, այն մեզ պետք է տաք վիճակում: Դրան ավելացրեք շաքար, քրքում, կիտրոնի հյութ և կոճապղպեղ:

_Չոր մանանեխը լցնել ամանի մեջ և աստիճանաբար խառնելով ավելացնել աղի մարինադին:

_Դրանից հետո ավելացնել բուսական յուղ և խառնել:

_Արդյունքում ստացված մանանեխը լցրեք բանկայի մեջ: Տաք ծածկոցով, կամ ինչ-որ բանով փաթաթեք և թողեք մնա տաք տեղում 3-4 ժամ:

_Նշված ժամանակահատվածից հետո մանանեխը հանեք և դրեք սառնարանում:

Այս մանանեխը հիանալի է տարբեր տեսակի մսեղենային ուտեստների մարինացման համար, օգտագործել սոուսների, աղցանների մեջ, կամ պարզապես քսեք հացին:

Ինչպես նաև տնական մայոնեզ մեր բաղադրատոմսով․

Խնդրում ենք Գնահատեք