Տնական մոցարելլա. Համեղ ու հաճելի մթերք

Տնական մոցարելլա Պահածոներ

Եթե բնական մթերքներ եք նախընտրում, ապա իհարկե պետք է փորձեք պատրաստել Տնական մոցարելլա:

Այս բաղադրատոմսի շնորհիվ դուք կստանաք ամենաքնքուշ ու շատ համեղ մոցարելլան։

Պատրաստման համար ձեզ հարկավոր են պարզ ու մատչելի բաղադրիչներ:

Տնական մոցարելլա

Տնական մոցարելլա. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կաթ 5 լ

_ 1 կիտրոնի հյութ

_ շիճուկի ֆերմենտ 10 կաթիլ

_ աղ՝ պանրի մեջ 1,5 թ/գ

_ աղ՝ սառցե ջրի մեջ 2 ճ/գ

Տնական մոցարելլա

Տնական մոցարելլա

Տնական մոցարելլա. Պատրաստման եղանակը

_Կաթը ցանկալի է, որ լինի տնական, կամ չպաստերիզացված:

_Կաթի վրա լցնել մեկ կիտրոնի հյութ, դնել կրակին, հասցնել մինչև 36 աստիճան միջին ջերմության վրա և ավելացնել 10 կաթիլ ֆերմենտը։

_Ամեն ինչ լավ խառնել, ծածկել կափարիչով և թողնել 15-20 րոպե։

_Կաթը պետք է վերածվի թանձր զանգվածի, որը կտրատում ենք քառակուսիների։

_Զանգվածը տաքացնել 40 աստիճան, կրակն անջատել ու խառնիչով մանրացնել։ Թողնել կափարիչով ծածկված մնա 10 րոպե։

_Քամել շիճուկը՝ մի փոքր պահելով պանրի փափկության համար: Աղ անել պանրին և ձեռքով խառնել։

_Լցնել եռման ջուրը և բահիկով խառնել, մինչև պանիրը վերածվի առաձգական զանգվածի։

_ 3 — 4 անգամ լցնել եռման ջուր և խառնել պանիրը:

_Այնուհետև պանիրը հանել և իջեցնել սառցե, աղ արած ջրի մեջ։

_Ձեռքերով գնդիկներ ենք կազմում՝ իջեցնել տաք ջրի մեջ, հանել ձևավորել գնդիկը։

_Այսպես ձևավորել յուրաքանչյուր գնդիկը:

Տնական մոցարելլա

Պանիրը կարելի է պահել աղաջրի մեջ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք