Տնական մոցարելլա. 2 բաղադրիչով կպատրաստեք անփոխարինելի կաթնամթերք

Տնական մոցարելլա ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական մոցարելլա պատրաստելը նույնքան հեշտ է, որքան կեքս թխելը։ Նրանք, ովքեր փորձել են սեփական ձեռքերով պանիր պատրաստել, համոզվել են, որ ընդամենը պետք է 30-40 րոպե։ Եվ շատ կարևոր է, թե որքան հաճույք կստանաք բնական մթերքից:

Վերջերս մենք հայտնաբերել ենք տարբեր պանիրների լայն տեսականի աշխարհի տարբեր ծայրերից: Վրացական սուլուգունին, իտալական պարմեզանն ու մասկարպոնեն, գերմանական դորբլյուն և հունական ֆետան այժմ մեզ թույլ են տալիս զարմանալի ուտեստներ պատրաստել: Այս պանիրների մեծ մասն արդեն մեզ ծանոթ է դարձել, և դրանք կարող եք գտնել յուրաքանչյուր խանութում։ Բայց իմ տնական մոցարելլան հաստատ համեմատելի չէ որևէ մեկի հետ:

Հիմնական պայմանները, որոնք պետք է պահպանել՝ վերցնել թարմ, ցանկալի է տնական կաթ և բաղադրատոմսում նկարագրված ջերմաստիճանի ռեժիմը։ Հետևեք հրահանգներին և առաջին իսկ փորձից կունենաք ձեր սեփական արտադրւթյան մոցարելլան:

Տնական մոցարելլա

Տնական մոցարելլա. Բաղադրիչներ

_Կաթ 5 լ

_Կիտրոնաթթու 1 ճաշի գդալ

Տնական մոցարելլա

Տնական մոցարելլա

Տնական մոցարելլա. Պատրաստման եղանակը

_Կաթը լցնել կաթսայի մեջ և տաքացնել մինչև 50°C։

_Այժմ կաթը խառնելով աստիճանաբար լցնել կիտրոնաթթուն։

_Շարունակեք հարել ևս 20-30 վայրկյան, ապա կաթնային զանգվածը թողնել 10 րոպե կափարիչի տակ։

_Հավաքեք պանրի զանգվածը, քամեք շիճուկից և տեղափոխեք քամոցի մեջ։

_Խմորի նման հունցեք պանրի զանգվածը՝ քամելով այն ավելորդ շիճուկից։

_Այդ ընթացքում շիճուկը տաքացնել մինչև 80 °C և մեջը դնել պանրի զանգվածը։

_Պանիրը տրորել՝ հալեցնելով։ Դրա հյուսվածքը կսկսի փոխվել՝ զանգվածը կդառնա մածուցիկ։

_Կտրեք պանրի գնդիկներ և թաթախեք սառցե ջրի մեջ:

Տնական մոցարելլա

Եթե ​​դեռ չեք ներառել մոցարելլան ձեր սննդակարգում, խորհուրդ եմ տալիս չանտեսել այս համեղ ու առողջարար պանիրը։

Դրանով կարող եք պատրաստել աղցաններ, լազանյա, մակարոնեղեն, ձվածեղ, շոռակարկանդակ, պիցցա, խորտիկներ։ Եթե ​​ուզում եք տնական մոցարելլան երկար պահել, ապա շիճուկի մնացորդով աղաջուր պատրաստեք։

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Ձեր պատրաստած պանրով թխեք համեղ խաչապուրի

Խնդրում ենք Գնահատեք