Այս բաղադրատոմսով տնական պանիր պատրաստելու դեպքում ավելորդ վնասակար հավելումներ չեն լինի:
Ավելի բնական բաղադրիչներով ստացվող ֆետա պանիրն առողջարար է, և շատ համեղ։

Տնական պանիր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 2 լ
_Աղ 1,5 — 2 ճաշի գդալ
_Թթվասեր 400 գր
_Ձու 6 հատ

Տնական պանիր. Պատրաստման եղանակը
_Պանիրը համեղ և յուղալի դարձնելու համար խորհուրդ է տրվում վերցնել միայն տնական մթերքներ։
_Կաթը խառնել աղի հետ և հասցնել եռման աստիճանի։
_Եթե շատ աղի պանիր չեք սիրում, ապա կարող եք աղը լցնել ըստ ճաշակի։
_Ձվերը հարել։
_Երբ կաթը եռա, լցնել ձվային զանգվածը և թթվասերը, լավ խառնել, որպեսզի ձվերը լավ լուծվեն։
_Եփել մոտ 5 րոպե, մինչև կաթնաշոռի փաթիլները սկսեն հավաքվել, և շիճուկն առանձնանա։
_Քամոցը մի քանի շերտով ծալված թանզիֆով ծածկել և լցնել կաթսայի զանգվածը, թողնել, քամվի, ապա լավ սեղմել, վրան թանզիֆով ծածկել և ծանրոց դնել: Կոշտ պանրի համար 1 կգ, իսկ ավելի փափուկ պանիր ստանալու համար՝ կիլոգրամից պակաս։
_Երբ պանիրն ամբողջությամբ սառչի, ծանրոցի հետ մեկտեղ դնել սառնարանում։

Եթե ցանկանում եք ավելի նուրբ պանիր, ապա թթվասերի փոխարեն կարող եք ավելացնել մածուն՝ 200 գ։
Բարի ախորժակ:







