Տնական պանիր. Նախաճաշի համար համեղ կաթնամթերք

Տնական պանիր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տարատեսակ հավելումներով տնական պանիրն այլևս ոչ ոքի չի զարմացնում, և շատ տնային տնտեսուհիներ այն պատրաստում են։

Ես ձեզ առաջարկում եմ նախաճաշին սենդվիչներ պատրաստելու  համար սամիթով համեմված պանրի բաղադրատոմս:

Տնական պանիր

Տնական պանիր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սամիթ 1 փունջ

_Կաթ 1 լ

_Մածուն կամ թթվասեր 200 գր

_Ձու 3 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Տնական պանիր

Տնական պանիր

Տնական պանիր. Պատրաստման եղանակը

_Սամիթը լվանալ և չորացնել, դանակով մանր կտրատել։

_Սամիթը լցնել կաթսայի մեջ և լցնել կաթը, տաքացնել մինչև գրեթե եռման վիճակի։

_Մածունը կամ թթվասերը խառնել ձվի, աղի և սև պղպեղի կամ պապրիկայի հետ կամ վերցնել պղպեղի խառնուրդ։

_Զանգվածը հարել հարիչով, մինչև հարթ լինի։

_Թթվասեր կամ մածունը լցնել տաք կաթի մեջ, խառնել և եփել մարմանդ կրակի վրա, մոտ 10 րոպե։

_Ըստ զանգվածի վիճակի՝ երբ շիճուկն արդեն առանձնացել է և պանրի փաթիլներ հայտնվեն, անջատել կրակը, կափարիչով ծածկել կաթսան և թողնել 10 րոպե։

_Զանգվածը լցնել թանզիֆով ծածկված մաղի մեջ, վրան ծածկել թանզիֆով և ծանրոց դնել, որպեսզի շիճուկը լավ քամվի, իսկ պանրի զանգվածը խտանա։

Տնական պանիր

Առավոտյան այսպիսի նուրբ, բուրավետ ու առողջարար պանիր ենք ուտելու։ Պանրի զանգվածին կարող եք ավելացնել ձեր ճաշակի ցանկացած կանաչի, անուշաբույր կանաչիներ և համեմունքներ, չոր բանջարեղեն։ Օրինակ՝ այն շատ համեղ է արևի տակ չորացրած լոլիկով և քաղցր պղպեղի շերտով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք