Տնական պանիր. Սեփական խոհանոցում պատրաստված մթերքներն ամենավստահելին են կարող եք հանգիստ լինել ընտանիքի համար

Տնական պանիր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր առաջարկում ենք Տնական պանիր պատրաստելու ամենապարզ բաղադրատոմսերից մեկը: Երբ ինքներդ եք պատրաստում պանիրը, կարող եք հանգիստ լինել, որ ամեն ինչ պատրաստվել է որակյալ մթերքներից և անհրաժեշտ մաքրության պայմաններում:

Քաղաքում բնակվողները չեն կարող ամեն օր տնական կաթ ունենալ, բայց, նույնիսկ եթե կաթը գնելու եք խանութից, կարելի է այն ճիշտ մշակել ու ստանալ համեղ պանիր:

Պանիրը պատրաստելու համար շատ պարզ մթերքներ ու պարագաներ են պետք: Փորձեք պատրաստել և գոհ կմնաք արդյունքից:

Տնական պանիր

Տնական պանիր. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

— յուղալի կաթ 1,5 լ

— աղ 1 թեյի գդալ

— յուղալի թթվասեր 230 գ

— ձու 3 — 4 հատ

Տնական պանիր Տնական պանիր

Տնական պանիր. Պատրաստման եղանակը

_ Կաթին ավելացնել աղը, խառնել և դնել միջին կրակի վրա։

_ Ձվերը հարել թթվասերի հետ: Պետք է մանրամասն հարել մինչև հարթ ու համասեռ զանգված լինի։

_ Երբ կաթը սկսում է եռալ, շատ կարևոր է՝ անմիջապես լցնել ձվի-թթվասերի խառնուրդը:

_ Անընդհատ խառնելով, հասցնել եռման աստիճանի և եփել 5-7 րոպե։

_ Երբ զանգվածի մեջ կաթնաշոռի փաթիլներ կսկսեն հայտնվել և շիճուկն առանձնանա, պետք է կրակն անջատել։

_ Մաղի վրա 2 շերտով ծալված թանզիֆ (մառլյա) փռել և կաթսայի զանգվածը լցնել մեջը։

_ Թանզիֆը ծալել տոպրակի նման, դնել մաղի մեջ:

_ Ստացված տոպրակի վրա մի բանկա ջուր դնել՝ սա կծառայի որպես ծանրոց։

_ Թողնել 2 ժամ և կարող եք թանզիֆից հանել պանիրը։

Տնական պանիր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք