Այս Ամանորին որոշել եմ տարբեր նախուտեստներ մատուցել, օրինակ՝ Տնական ռոլլեր ծովախեցգետնի ձողիկներով: Այնքան էլ տրամադրված չեմ բարդ ուտեստներ պատրաստել, որովհետև տոնին հյուծող նախապատրաստությունը փչացնում է տրամադրությունը։
Ուստի հիմնական ճաշատեսակի հետ մի քանի ախորժելի նախուտեստներ կմատուցեմ։ Ծովախեցգետնի ձողիկներով ռոլլերը դրանցից մեկն են:
Դասական տարբերակում բրինձն անփոխարինելի բաղադրիչ է։ Դրա շնորհիվ ռուլետները դառնում են հագեցնող և սննդարար։ Առանց բրնձի ռոլլերը վերածվում են … հետաքրքիր, թեթև ու վառ խորտիկի։

Տնական ռոլլեր ծովախեցգետնի ձողիկներով. Բաղադրիչներ
_ Ծովախեցգետնի ձողիկներ 200 գ
_ Մայոնեզ 1 ճաշի գդալ
_ Կրեմ պանիր 120 գ
_ Ավոկադո 1/4 հատ
_ Սաղմոն 100 գ
_ Նորի թերթ 1 հատ

Տնական ռոլլեր ծովախեցգետնի ձողիկներով. Պատրաստման եղանակը
_ Ձողիկների փաթեթը նախապես հանել սառցախցիկից։
_ Երբ մթերքն ամբողջությամբ հալվի՝ հեռացրեք կեղևը յուրաքանչյուրից: Բացեք դրանք թերթիկների նման՝ փորձելով չվնասել ընթացքում։
_Փռել սուշիի գորգը աշխատանքային մակերեսի վրա, ծածկել սննդային թաղանթով:
_ Դասավորել ծովախեցգետնի թերթիկները գորգի վրա, վրան քսել մայոնեզով։ Սոուսի փոխարեն կարող եք օգտագործել սերուցքային պանիր։
_ Ծովախեցգետնի յուղած թերթիկների վրա դնել նորիի թերթիկ: Մի ծայրին դնել սերուցքային պանրի շերտ:
_ Դրա երկայնքով շարել կտրատած ավոկադոն և աղած ձուկը:
_ Ձգող շարժումներով մթերքները գլորել գլանափաթեթի նման՝ սերտորեն փաթաթելով սննդի թաղանթով և բամբուկե գորգով:
_Պատրաստի ռուլետը դնել սառնարանում առնվազն 2 ժամով:

Այդ ընթացքում նորի թերթիկը նորմալ կփափկի՝ թրջվելով սոուսով։ Իսկ ընդհանրապես խորտիկը կպահպանի իր ձևը, ուստի ավելի հեշտ կլինի կտրել այն։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սուշի ռոլլեր







