Տնական սերուցքային պանիր. Նրբահամ թեթև նախուտեստ

Տնական սերուցքային պանիր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական սերուցքային պանիր պատրաստելը բավականին հեշտ է: Այս պանիրը հիանալի նախուտեստ է բոլոր առիթների համար, այն կարելի է քսել հացի վրա և մատուցել սեղանին։ Շատ համեղ է, կարող եք նաև ավելացնել աղցանների մեջ։

Փորձեք պատրաստել այն, մենք երաշխավորում ենք, որ շատ համեղ կլինի: Մեզ անհրաժեշտ է միայն մածուն և թթվասեր։

Տնական սերուցքային պանիր

Տնական սերուցքային պանիր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 500 մլ

_Թթվասեր 500 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Սամիթ՝ ըստ ճաշակի:

Տնական սերուցքային պանիր

Տնական սերուցքային պանիր. Պատրաստման եղանակը

_5-6 տակ ծալած թանզիֆը դնել քամոցի մեջ։

_Խառնել թթվասերն ու մածունը, ավելացնել աղը։

_ Քամոցը դնել կաթսայի վրա, որպեսզի ավելորդ հեղուկը քամվի։

_Ծածկել թանզիֆի շերտով, վրան ծանրոց դնել և թողնել սառնարանում 2 օր։

_Նշված ժամանակից հետո սամիթը մանր կտրատել։

_Ստացված պանիրը ազատել ծանրոցից։

_Կպչուն թաղանթի վրա լցնել մանր կտրատած սամիթը, իսկ վրան դնել պանիրը և փաթաթել բոքոնի նման։

Տնական սերուցքային պանիր

Սերուցքային պանրի համը բազմազանեցնելու համար կարելի է օգտագործել ոչ միայն սամիթ։

Համեղ կլինի պապրիկայով, խոզապուխտով, սնկով։ Կարելի է ավելացնել սխտոր, կծու պղպեղ՝ ըստ ձեր ճաշակի:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք