Տոմատի մածուկ. Լոլիկի պահածոյացման հեշտ եղանակ
Ձմռան համար պատրատում եմ թանձր տոմատի մածուկ, որը 3 ժամվա փոխարեն 30 րոպե եմ եփում:
Թանձր և անուշաբույր լոլիկի մածուկը ստացվում է առանց ավելորդ քաշքշուկների և խոհանոցում ժամանակ վատնելու:

Տոմատի մածուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 5 կգ

Տոմատի մածուկ. Պատրաստման եղանակը
_Հարկավոր է ընտրել մսոտ լոլիկ, բայց ոչ շատ հյութալի, որպեսզի երկար չզբաղվենք եռացող պյուրեով:
_Լոլիկը բլենդերով մանրացնել և դնել կրակին:
_Կաթսայի վրա մանր մաղ դնել և շերեփով պարբերաբար հեռացնել առաջացող հյութը:
_Զանգվածը եռացնել 30 րոպե և ընթացքում հեռացնել հյութը:
_Մածուկը լցնել մաղի մեջ և թողնել, որ ավելցուկային հյութը քամվի ևս 10 րոպե:
_Գդալի օգնությամբ զանգվածն անցկացնել մաղի միջով, որպեսզի հեռացվեն կեղևի կտորներն ու սերմերը:
_Այս փուլում դուք կարող եք մածուկը լցնել տոպրակների մեջ և այն ուղարկել սառցարանը՝ ձմռանն օգտագործելու համար:
_Հարմար է նաև այն եռացնել և լցնել չոր ու ստերիլ բանկաների մեջ, փակել կափարիչներով և պահել նկուղում կամ պահարանում:
_Սոուսը կպահվի բավական երկար ժամանակ:

Եթե ժամանակ և ցանկություն ունեք, կարող եք սոուսը համեմել աղով, շաքարով, քերած սխտորով, ավելացնել անուշաբույր կանաչիներ և համեմունքներ, եփել 5 րոպե և միայն դրանից հետո լցնել բանկաների մեջ՝ պահեստավորման համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական մայոնեզ







