Տոնական աղցան հավի մսով. Թեթև ուտեստ, որը հաճելի կլինի վայելել անգամ շոգ եղանակին

Տոնական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Տոնական աղցան հավի մսով. Թեթև ուտեստ, որը հաճելի կլինի վայելել անգամ շոգ եղանակին:

Այս աղցանը կզարդարի ձեր տոնական սեղանը, և առանձնապես կարևոր է, որ բացի որակյալ մթերքներ ընտրելը, վերջնական մատուցումը նույնքան նշանակալի է:

Նման դեպքում օգնության են գալիս աղցան-ապարանջանների բաղադրատոմսերը, որոնք միշտ դիտարժան տեսք ունեն: Դե, բաղադրիչների ընտրության ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան թե ինչի վրա է արվելու հիմանական շեշտը: Օրինակ, գիտեք, թե որքան գեղեցիկ է «Նռնաքարե ապարանջան» աղցանը, որը ձևավորված է մուգ նռան հատիկներով:

Տոնական աղցանների այս տեսակի առավելությունն այն է, որ նրանք նույնքան արագ են պատրաստվում, քան ամենատարածվածները: Միևնույն ժամանակ, դրանք շատ ավելի ակնահաճո են թվում, հատկապես կտրված վիճակում: Շերտերով դասավորված բաղադրիչները պահպանում են իրենց յուրահատուկ համը: Դուք կարող եք ընդամենը 10 րոպե ծախսելով պատրաստել շքեղ ուտեստ:

Այս անգամ ձեզ կներկայացնենք «Մալաքիտե ապարանջան» աղցանի բաղադրատոմսը: Այն ներդաշնակորեն համատեղում է խաշած հավի մսի համը` քաղցր և թթու կիվիի և ընկույզի նոտաների հետ:

Տոնական աղցան

Տոնական աղցան հավի մսով. Բաղադրությունը

  • Հավի կրծքամիս 300 գ
  • Ձու 3 հատ
  • Ընկույզ 50 գ
  • Մայոնեզ 6 ճաշի գդալ
  • Կիվի 3-6 հատ
  • Գազար 2 հատ
  • Կոշտ պանիր 100 գ
  • Աղ` ըստ ճաշակի

Տոնական աղցան

Տոնական աղցան

Տոնական աղցան հավի մսով. Պատրաստման եղանակը

  1. Առանձին խաշել ձվերը, գազարն ու հավի ֆիլեն, մինչև պատրաստ լինելը աղ արած ջրի մեջ:
  2. Մինչ հիմնական բաղադրիչները պատրաստվում են, պատրաստեք ընկույզը: Դրանք 10 րոպե 180 աստիճանի տակ բովել ջեռոցում, ապա դրանք դանակով մանր կտրատեք:
  3. Հավի ֆիլեն կտրատել խորանարդիկներով, քերել գազարն ու ձվերը առանձին:
  4. Սկսեք ձևավորել աղցանը:
  5. Մատուցման ափսեի կենտրոնում մի բաժակ դրեք: Ափսեի մեջ, հավի կրծքամիսը դնել առաջին շերտով և վրայից ցանց գծել մայոնեզով: Լավ սեղմել յուրաքանչյուր հաջորդ շերտը: Այնուհետև գալիս է ընկույզների շերտը, հետո ձվի շերտ, և կրկին մի քիչ մայոնեզ: Վերջում, գազարները լցնել, ցանց անել մայոնեզով և վերևից շաղ տալ պանրով: Կեղևահան անել կիվին, կտրել բարակ կտորներով և զարդարել աղցանը բոլոր կողմերից: Որքան շատ է կիվին, այնքան ավելի գեղեցիկ կլինի ձեր աղցանը:

Տոնական աղցան

«Մալաքիտե ապարանջան» տոնական աղցանը` հավի մսով պատրաստ է:

Մաղթում ենք բարի ախորժակ:

3 Նոր Ամանորյա Աղցաններ 2020

Խնդրում ենք Գնահատեք