Ժամանակն է որոշել, թե ինչ տոնական աղցան կարելի է մատուցել ամանորյա սեղանին։ Ես ուզում եմ առաջարկել թարմ աղցան հավով և եգիպտացորենով «Եղևնիները ձյան մեջ»:
Շերտավոր աղցանները միշտ գեղեցիկ տեսք ունեն սեղանին և այս աղցանը բացառություն չէ։

Տոնական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 200 գր
_Պահածոյացված եգիպտացորեն 200 գր
_Կոշտ պանիր 100 գր
_Ձու 3 հատ
_Մայոնեզ 100 գր
_Վարունգ 150 գր

Պատրաստման եղանակը
_Աղցանի ամանին քսել մայոնեզ։
_Մանրացնել բոլոր բաղադրիչները և շարել շերտերը հետևյալ հաջորդականությամբ՝
հավի կրծքամիսը, վարունգը, դեղնուցը, պանիրը, եգիպտացորենը սպիտակուցը:
_Աղցանի յուրաքանչյուր շերտին քսել մայոնեզ։
_Զարդարել աղցանը՝ վարունգից տոնածառեր պատրաստել և աղցանի ամանի եզրագծի շուրջը վարունգի կես օղակներ շարել, կամ ձևավորեք ըստ ձեր ընտրության:
_Աղցանը հյութալի է և թարմ համով:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







