Տոնական աղցան. Այս հագեցնող աղցանն ուղղակի կատարյալ է դարձնում ընտանեկան ընթրիքները

Տոնական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ճակնդեղով Տոնական աղցան, աներևակայելի համեղ և անուշաբույր աղցան՝ պատրաստված ամենապարզ և մատչելի բաղադրիչներից։

Երբ անսպասելի հյուրեր են գալիս, այս աղցանը պարզապես աստվածային պարգև է: Այն պատրաստվում է արագ, պարզ, և որ ամենակարևորն է՝ հյուրերը ձեզանից շատ գոհ կմնան։

Տոնական աղցան. Այս հագեցնող աղցանն ուղղակի կատարյալ է դարձնում ընտանեկան ընթրիքները

Տոնական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Եփած ճակնդեղ 500 գր

_Ձու 3 հատ

_Պահածոյացված եգիպտացորեն 200 գր

_Չորահաց 50-70 գր

_Հալած պանիր 1 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր կամ մայոնեզ՝ ըստ ճաշակի

Տոնական աղցան

Տոնական աղցան

Պատրաստման եղանակը

_Եփած ձվերը կտրատել խորանարդներով, հալած պանիրը նույնպես խորանարդներով կտրատել և լցնել խորը ամանի մեջ։

_Այնուհետև խաշած ճակնդեղը կտրատել խորանարդներով աղ անել, ապա ավելացնել պահածոյացված եգիպտացորենը և չորահաց։

_Համեմել մայոնեզով կամ թթվասերով՝ ըստ ճաշակի։

Տոնական աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր աղցան

Խնդրում ենք Գնահատեք