Պարզ, տոնական աղցաններ՝ մթերքների նվազագույն հավաքածուով:
Սրանցից յուրաքանչյուրը շատ հետաքրքիր և օրիգինալ է, հարմար է և՛ ամեն օրվա, և՛ տոնական սեղանի համար:

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ծովախեցգետնի ձողիկներ 1 տուփ
_Պանիր 200 գր
_Լոլիկ 2 հատ
_Մայոնեզ, աղ
_Սխտոր 1 պճեղ

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան. Պատրաստման եղանակը
_Խեցգետնի ձողիկներն ու լոլիկը կտրատել խորանարդներով, խառնել մանր կտրատած սխտորի, մայոնեզի հետ, աղ անել և մատուցել։
Հուշում. Որպեսզի աղցանը շատ ջրիկ չլինի, լոլիկը երկու մասի կտրել, թեյի գդալով միջուկը հանել, ապա պտղամիսը խորանարդներով կտրատել։

Արքայախնձորով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Պահածոյացված արքայախնձոր 1 բանկա
_Պանիր 200 գր
_Խոզապուխտ 300 գր
_Ցանկության դեպքում մայոնեզ, աղ, սխտոր

Արքայախնձորով աղցան. Պատրաստման եղանակը
_Արքայախնձորի օղակները հանել օշարակից և թողնել քամվեն, կտրատել խորանարդներով։
_Պանիրն ու խոզապուխտը նույնպես կտրատել։
_Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մանրացված սխտոր, բայց առանց դրա նույնպես աղցանը հետաքրքիր համ է ունենում։
_Բաղադրիչները խառնել, համեմել մայոնեզով և մատուցել:

Յուրաքանչյուր աղցան կարելի է սառնարանում թողնել 30 րոպե։
Տոնական աղցանները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
3 Ամանորյա աղցաններ







