Այսօր ներկայացնելու ենք շքեղ Տորթ Էսթերխազի․ Շատ ճոխ և Համեղ տորթի հերթական բաղադրատոմս մեր ալիքում։ Եթե ծանոթ չէիք մինչ այժմ այս նուրբ համեղությանը, ապա խնդրեմ։ Սկսենք պատրաստել։
Տորթ Էսթերխազի Բաղադրիչներ
Էսթերխազի Տորթ ի շերտերի համար
_Ձու — 5 հատ սպիտակուցները
_Նուշի ալյուր — 200 գր․
_Օսլա ցանկալի է եգիպտացորենի — 10 գր․
_Շաքարավազ — 200 գր․
Էսթերխազի Տորթ ի կրեմի համար
_Կաթ — 350 գր․
_Շաքարավազ — 50-75 գր․
_Ձու — 5 դեղնուց
_Օսլա եգիպտացորենի — 30 գր․
Տորթ ի Զարդարման համար
_Նուշի թերթիկներ մանրացված
_Սև և սպիտակ շոկոլադ
_Նուրբ ջերմ հիմնականում դեղին գույն՝ ծիրանի, նարնջի, դեղձի
Տորթ Էսթերխազի Պատրասման եղանակը
_Տորթի շերտերը պատրաստելու համար անհրաժեշտ է բաժանել 5 ձվի դեղնուցները սպիտակուցներից
_Դեղնուցները միառժամանակ դնենք կողքի
_Սպիտակուցները պետք է հարենք մեր հզոր հարիչով, որպեսզի լավ պնդանան
_Մեր տորթի շերտերը բեզեից են լինելու, առավել հետաքրքրասերների համար առաջ ընկնելով ասեմ
_Մինչ բեզեն կհարվի մենք ժամանակը օգտագործենք յուղաթուղթը ձևելու համար
_25-26 տրամագիծ ունեցող շրջանագիծ նշենք մատիտով յուղաթղթի վրա 5-6 հատ ըստ մեր շերտերի քանակի
_Այս ընթացքում բեզեի վրա անդադար հարելով պետք է ավելացնենք 1 բաժակ շաքարավազ
_Բաժակը 200 գրամանոց է
_200 գրամ նուշի ալյուրի վրա ավելացնենք 10 գրամ օսլա և խառնենք
_Նուշի ալյուրը ոչ մի կերպ չի կարելի փոխարինել ցորենի ալյուրով, նախապես նշեմ, գիտեմ որ հարցնելու եք
_Նուշի ալյուրն օսլայով խառնված պետք է ավելացնենք հարված սպիտակուցների վրա
_Արդեն ձեռքի բահիկով կհարենք, նրբորեն
_Ամբողջը լուծվեց թխելու ժամանակն է
_5 ձվից 5 շերտ է ստացվում, եթե օգտագործեք 6 ձու 6 շերտ կթխեք, տրամաբանությունը այդպիսին է
_Ձևավորենք յուղաթղթի վրա կլոր շրջանակ և թխենք տաք ջեռոցում 200 աստիճանում
_Շատ արագ են թխվում
_Մոտ 10-12 րոպեն բավարար է, ջեռոցից հանելուց հետո անմիջապես հեռացրեք յուղաթուղթը
_Եթե երկար պահեք բավարար չափից շերտը կչորանա և յուղաթուղթը մեծ դժվարությամբ ստիպված կլինեք հանել
_Շերտերը դնենք մի կողմ թող սառեն
_Անցնենք կրեմի պատրաստմանը
_Դեղնուցների վրա ավելացնենք եգիպտացորենի օսլա 30 գրամ մոտ 2 լիքը թեյի գդալ
_Կավելացնենք շաքարավազ մոտավորապես 75 գրամ
_Սենյակային ջերմաստիճանի կաթ պետք է լցնենք 350 գրամ, 2 բաժակից մի փոքր քիչ
_Խառնենք, որ ձուն լուծվի
_Այժմ մարմանդ կրակի վրա պետք է եփենք շարունակ խառնելով
_Մոտ 5-7 րոպեի ընթացքում սկսում է եփել և պնդանալ
_Վերցնում ենք կրակից և դնում մի կողմ սառելու, ցանկալի է ծածկել վրան, որպեսզի չոր կեղև չկապի
_Շարունակենք կրեմի պատրաստման ընթացքը
_200 գրամ փափկած սենյակային ջերմաստիճանի համեղ կարագ օգտագործենք
_Հարենք մինչև լրիվ փրփրի սպիտակի
_Գդալ գդալ կավելացնենք մեր եփած կրեմը, որն արդեն սառել է
_Բեզեով շերտերն էլ են սառել, արդեն տորթն հավաքելու ժամանակն է
_Առաջին շերտը բեզեի թխվածքն է, հաջորդը կրեմի առատ շերտը և այդպես բոլոր շերտերն ենք հավաքում
_Սկզբնական այս չոր բեզեի շերտերը կրեմը ներծծելուց հետո անհավանական փափուկ են դառնում
_Նուշա-շոկոլադային այս տորթը շատ տարածված և սիրված է Հունգարիայում, Ավստրիայում, Գերմանիայում։ Այն կոչվել և ստեղծվել է ի պատիվ հունգարացի Կնյազ Եսթերխազի
_Վրայի շերտին կրեմ չենք քսում
_Դրա փոխարեն շուրջբոլորը առատ կրեմապատում ենք
_Վրայի շերտի վրա բարակ շերտով դեղին գույնով ցանկացած ջեմ կամ մուրաբայի հյութ ենք քսում
_Դա կարող է լինել ծիրանի, դեղձի, նարնջի կամ սերկեվիլի
_Բարակ շերտով պատվեց դնում ենք սառնարան 2 ժամով սառելու
_Այդ ընթացքում կարող ենք հալեցնել հրուշակագործության համար նախատեսված սև և սպիտակ շոկոլադե սալիկները
_Սպիտակ շոկոլադը սովորաբար հալեցնում են սերուցքով և մի փոքր էլ փայլի համար վրան ձեթ ավելացնում
_Իսկ սև շոկոլադը կարագով
_Սպիտակ շոկոլադի հետ պետք է շատ արագ աշխատել, քանի որ այն միևնույն է շատ արագ է սառում
_Տորթի վրա տարածենք սպիտակ հալված շոկոլադը
_Այնուհետև վրան սև շոկոլադով Տորթ Էսթերխազի ին բնորոշ նախշեր պետք է ձևավորենք
_Շրջանագծով օղակներ նկարենք
_Ապա չոփիկով սլաքներ տանենք, ինչպես տեսանյութում
_Կստանանք գեղեցիկ նախշ
_Կողքային հատվածները նուշի մանրացված թերթիկներով զարդարենք
_Եվ ստանանք այսպիսի շքեղ, ներկայանալի տորթ Էսթերխազի
_Եվս 1 ժամ թողնենք հանգստանա և կարող ենք արդեն կտրել
_Հրաշալի փափկություն, նրբություն, համեղություն
_Աննկարագրելի մի բան ստացանք, խորհուրդ կտամ մեկ անգամ էլ դուք փորձեք պատրաստել, համոզված եմ կհավանեք
Դե ինչ, բարի ախորժակ։










