Ցեզար աղցան. Դասական բաղադրատոմսով՝ ինչպես ռեստորանում 

Ցեզար աղցան ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կասկածում եմ, որ կան մարդիկ կան, ովքեր չեն սիրում Ցեզար աղցան: Նուրբ հավի կրծքամիսը, խրթխրթան չորահացերը, ձվերը և լոլիկը համեմված են ֆիրմային սոուսով: Եվ այս ամբողջ գեղեցկության վրա ցանված է նրբահամ պարմեզան:

Այսպիսի համեղ ուտեստ վայելելու համար թանկարժեք հաստատություններ գնալու կարիք չկա։ Աղցանը կարող եք ինքներդ պատրաստել տանը։

Չնայած իր հագեցվածությանը, ես նախուտեստը կանվանեի դիետիկ և առողջարար։ Կանաչիների, բանջարեղենի և սպիտակուցների համադրությունը ուտեստը դարձնում է հիանալի խորտիկ կամ նույնիսկ ընթրիք:

Խորհուրդ եմ տալիս չորահացը պատրաստեք ինքներդ՝ աղցանը մատուցելուց անմիջապես առաջ։ Այդ դեպքում դրանք ավելի բուրավետ ու փխրուն կլինեն։ Բացի այդ, ընդամենը մի քանի րոպեում կարող եք պատրաստել մայոնեզով հատուկ սոուս։

Ցեզար աղցան

Ցեզար աղցան. Բաղադրիչներ

_Այսբերգ սալաթ 500 գ

_Հավի կրծքամիս 200 գ

_Լորի ձու 8 հատ

_Չերի լոլիկ 8 հատ

_Բոքոն հաց 100 գ

_Մայոնեզ 100 գ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Արևածաղկի ձեթ 50 մլ

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Սխտոր 3 պճեղ

_Պարմեզան 50 գ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Համեմ 0,5 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Ցեզար աղցան

Ցեզար աղցան

Ցեզար աղցան. Պատրաստման եղանակը

_Բոքոնը կտրատել 1,2-2 սմ կտորներով, վրան ցանել պապրիկա, համեմ և պղպեղ, լցնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և լավ խառնել։

_Չորացնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե։

_Կրծքամիսը բարակ շերտերով կտրատել։ Ավելի հեշտ կլինի, եթե այն նախապես մի փոքր սառեցվի։

_Հավի մսին աղ ու պղպեղ անել, ապա երկու կողմից տապակել արևածաղկի ձեթով տաքացրած թավայի մեջ։

_Տապակի մեջ լցնել սոյայի սոուս, ծածկել և եփել 10 րոպե մարմանդ կրակի վրա։

_Այդ ընթացքում լորի ձվերը պինդ եփել։

_Այսբերգ սալաթը պատառոտել ձեռքերով և դնել ամանի մեջ։ Հավի միսը շերտերով կտրատել, իսկ լոլիկը և ձվերը մեջտեղից կիսել:

_Սոուսի համար խառնել մայոնեզը, կիտրոնի հյութն ու ճզմած սխտորը։

_Բոլոր պատրաստված բաղադրիչները լցնել ամանի մեջ, համեմել սոուսով և լավ խառնել։

_Աղցանը շարել ափսեի մեջ և շաղ տալ քերած պարմեզան։

Ցեզար աղցան

Տոնական սեղանին աղցանը կարելի է ավելի ակնահաճո մատուցել՝ առանց բաղադրիչներն իրար խառնելու։ Լցրեք սոուսը և ավելացրեք քերած պանիրը:
Ի դեպ, փորձեք հավի միսը փոխարինել խաշած ծովախեցգետնով կամ լեզվով՝ նոր համի համար:

Ցեզար աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Աղցան Ցեզար

Խնդրում ենք Գնահատեք