Ցիտրուսային աղցան. Քիմքին հաճելի համ և բույր

Ցիտրուսային աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ցիտրուսային աղցանը նրբաճաշակ և թեթև ուտեստ է բոլոր եղանակներին և ուրախ առիթներին հարմար:

Կարծում եմ այն դուր կգա ձեր հյուրերին:

Ցիտրուսային աղցան
Ցիտրուսային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Քաղցր մեծ նարինջ 2 հատ

_Արքայախնձոր 4 օղակ

_Երկար վարունգ 1 հատ

_Քաղցր կարմիր պղպեղ 1 հատ փոքր

_Միջին գազար 1 հատ

Սոուսի համար

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Ձիթայուղ 1 ճաշի գդալ

_Բրնձի քացախ 1 ճաշի գդալ

_Մեղր 2 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ցանկության

Ցիտրուսային աղցան

Ցիտրուսային աղցան. Պատրաստման եղանակը

_Մաքրել գազարը, բանջարեղենի մաքրիչով կտրատել գազարն ու վարունգը լայն ժապավեններով։

_Կաթսայի մեջ ջուրը եռացնել և գազարը 5 րոպե թողնել։

_Քամել քամոցով և լվանալ սառը ջրով, սառելուցը և չորացնել:

_Նարինջի կեղևը մաքրել, նարինջը կտրատել, հյութը պահպանեք։

_Արքայախնձորը մանր կտրատել, մաքրել պղպեղը սերմերից և կտրատել բարակ շերտերով:

_Փոքր ամանի մեջ լցնել նարնջի հյութը սոուսի մնացած բաղադրիչների հետ և լավ խառնել:

_Բանջարեղենն ու մրգերը լցնել աղցանի ամանի մեջ, լցնել սոուսը և խառնել։

Ցիտրուսային աղցան

Սեղանին մատուցել անմիջապես:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժելե ցիտրուսներով

Խնդրում ենք Գնահատեք