Առաջիկա հանգստյան օրերի համար պատրաստեք դասական ցիտրուսային պունշ: Դրա համար ձեզ պետք կլինի ցիտրուսային հյութ, գինի և ռոմ:
Ընկերական երեկույթի հաճելի ըմպելիքը հաճույքով վայելեք: Եթե ռոմ չկա, կարող եք վերցնել սպիտակ քաղցր գինի կամ ուղղակի պատրաստել առանց դրա:

Ցիտրուսային պունշ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Նարինջ 6 հատ
_Կիտրոն 3 հատ
_Լայմ 1 հատ
_Ջուր 750 մլ
_Շաքարավազ 200 գր
_Դարչինի ձողիկներ 2 հատ
_Մեխակ 6 հատ
_Չոր սպիտակ գինի 750 մլ
_Սպիտակ ռոմ 250 մլ

Ցիտրուսային պունշ. Պատրաստման եղանակը
_Նարինջը, կիտրոնն ու լայմը խոզանակով լվանալ՝ տաք ջրով։ Մի կողմ դնել 1 նարինջ և 1 լայմ:
_Օգտագործելով քերիչ դանակ, երկու նարնջի և կիտրոնի կեղևի քերուկը հանել:
_Քամել 5 նարնջի և 2 կիտրոնի հյութը։
_Կաթսայի մեջ խառնել ջուրը, շաքարավազը, համեմունքները և երկու տեսակի քերուկը:
_Օշարակը հասցնել եռման աստիճանի և եռացնել 7 րոպե։
_Պատրաստի օշարակը քամել մաքուր կաթսայի մեջ, ավելացնել ցիտրուսային հյութը և գինին։
_Հասցնել եռման աստիճանի, վերցնել կրակից և լցնել ռոմը։

_Պունշը լցնել թափանցիկ, մեծ տարայի մեջ, ավելացնել բարակ կտրատած նարինջն ու լայմը։
Բարի ժամանց:







