Ընտանիքս հիացած է, Ամանորին անպայման կպատրաստեմ։
Վերջերս համացանցում գտա Փարիզյան աղցանի բաղադրատոմսը և պատրաստեցի, ինձ շատ դուր եկավ։
Փորձեք պատրաստել և կհամոզվեք: Կարծում եմ, որ աղցանը նույնպես կհամապատասխանի ձեր ճաշակին։

Փարիզյան աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 1 հատ
_Թարմ վարունգ 2 հատ միջին չափի
_Թարմ լոլիկ 2-3 հատ
_Մեծ քաղցր պղպեղ (լավագույնը կարմիր) 1 հատ
_Պահածոյացված եգիպտացորեն 1 բանկա (425 գ.)
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
_Թարմ կանաչիներ՝ զարդարելու համար

Փարիզյան աղցան. Պատրաստման եղանակը
1. Վարունգը և քաղցր պղպեղը կտրել շերտերով, իսկ պոմիդորները՝ կամայական կտորներով։
2. Ապխտած մսից ոսկորներն առանձնացնել, կարող եք նաև կեղևը հանել, մսի միջուկը բարակ շերտերով կտրատել։
3. Խառնել բաղադրիչները աղցանի ամանի մեջ։
4. Եգիպտացորենի հյութը քամել և ավելացնել ամանի մեջ:
5. Աղցանը համեմել մայոնեզով։
6. Ըստ ճաշակի ավելացնել աղ և սև պղպեղ։
7. Զարդարել թարմ կանաչիներով։

Աղցանը պատրաստ է:
Արագ, պարզ և համեղ: Ձեզ ոչինչ պետք չէ եփել:
Բարի ախորժակ:







