Փափուկ աղցան. Ախորժելի, թեթև և նրբահամ ուտեստ

Փափուկ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Հավի կրծքամսով և բուլղարական պղպեղով հիանալի նուրբ և փափուկ աղցանը շատ համեղ է ստացվում։

Այս աղցանը կարելի է ձևավորել սրտի տեսքով, և այն կավելացնի ռոմանտիկ տրամադրություն, ընթրիքի ժամանակ:

Փափուկ աղցան

Փափուկ աղցան. Անհրաժեշտ բաղդրիչները

_Հավի կրծքամիս 1 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Եգիպտացորեն 4 ճաշի գդալ

_Կարմիր սոխ 1 հատ

_Ձու 1-2 հատ

_Մայոնեզ 3 ճաշի գդալ

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Փափուկ աղցան

Փափուկ աղցան
Պատրաստման եղանակը

_Լավ լվանալ և եփել հավի կրծքամիսը, այնուհետև լավ խաշել ձուն։

_Հավի միսը, բուլղարական պղպեղը և սոխը կտրատել փոքր խորանարդներով։

_Կտրատած բաղադրիչներին ավելացնել ձուն, եգիպտացորենն ու համեմել մայոնեզով և պղպեղով, զգուշորեն խառնել:

Փափուկ աղցանԲարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք