Պատրաստեք Փխրուն կարտոֆիլ ջեռոցում, որ երեխաներին կարողանաք տալ խանութում վաճառվող չիփսերի փոխարեն: Պատրաստման օրիգինալ բաղադրատոմսը ձեզ դուր կգա։
Այնքան համեղ է ստացվում, որ երբ արդեն պատրաստ են, աննկատ ուտում ես։ Շատ համեղ են, հագեցնող, և որ ամենակարևորը՝ վնասակար չէ, քանի որ պատրաստվում են ամբողջությամբ առանց յուղի։

Փխրուն կարտոֆիլ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Կարտոֆիլ 3 հատ
_Կարագ 2 ճաշի գդալ
_Աղ 1/4 թ/գդ


Փխրուն կարտոֆիլ ջեռոցում. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
_Մաքրած կարտոֆիլը կտրատել փոքր խորանարդիկներով: Տեղափոխել կաթսայի մեջ և ջուր լցնել։ Եփել 15-20 րոպե։
_Եփելուց հետո աղ անել, ավելացնել կարագը և պատրաստել կարտոֆիլի պյուրե։
_Պատրաստի խյուսն անցկացնել մանր մաղի միջով, այդպես այն ավելի նուրբ կլինի։
_Խյուսը տեղափոխել հրուշակեղենի տոպրակի մեջ, քամել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա՝ ձևավորելով փոքրիկ գնդիկներ։
_Թխել նախապես 170 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե։

Փխրուն կարտոֆիլը ջեռոցում պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
7 աղցան Պահքի համար







