Փորոտիքով խաշ. հարուստ, համեղ ջրիկ ուտեստ է, որը մեր երկրում ամենասիրվածներից է: Այն ընդունված է պատրատել թե տավարի, թե խոզի տոտերից, ու փորոտիքից:
Ի սկզբանե, խաշը համարվել է աղքատների կերակուր, քանի որ տավարը մորթելուց հետո դրա մնացորդները՝ գլուխը, ոտքերը, պոչը, փորոտիքը և այլն, էժան գնով վաճառել են ոչ այնքան ունևորներին: Եվ, քանի որ չքավորներն ավելի հնարամիտ են լինում սովորաբար, նրանք այդ այսպես կոչված ենթամթերքներից պատրատել են տարբեր համեղ ուտեստներ:
Այսօր մենք կներկայացնենք խաշի փորոտիքով պատրաստման տարբերակը: Այս տարբերակով եփում են տավարի ոտքերի խաշելուց ստացված արգանակի մեջ:
Փորոտիքը խաշել առանձին, և երբ այն դառնա լավ փափուկ, կտրատել փոքր կտորներով և ոսկրահան արված տոտիկների մսի հետ միասին լցնել հագեցած, թափանցիկ արգանակի մեջ: Կանաչիներն ու աղացած սխտորը սովորաբար մատուցվում են առանձին:

Փորոտիքով խաշ. Անհրաժեշտ բաղադրիչները
_տավարի ոտքեր — 1-1,5 կգ
_տավարի փորոտիք — 1 կգ
_սխտոր — 2 գլուխ
_թարմ կանաչիներ՝ ըստ ճաշակի
_աղ՝ ըստ ճաշակի
_սոխ — 1 հատ
Փորոտիքով խաշ. Պատրաստման եղանակը
_Մաքրված, լվացված փորոտիքը (թափանը) կտրել մի քանի մասի, լցնել սառը ջրի մեջ: Եռալուց հետո կրակն իջեցնել և կաթսան ծածկել կափարիչով, այդպես եփել մինչև թափանը լավ փափկի:
_Մեկ այլ կաթսայում խաշի արգանակ պատրաստել: Դրա համար լավ լվացված, մաքրած, կտրատած տավարի ոտքերը լցնել կաթսայի մեջ, ավելացրեք մի ամբողջական գլուխ մաքրած սոխ: Կաթսան դնել կրակին:
_Երբ ջուրը եռա, թուլացնել կրակը մինչև նվազագույնի և եփել, պարբերաբար հավաքելով փրփուրը ծակոտկեն գդալով, մոտ 2 ժամ:
_Արդյունքում պետք է հարուստ համով արգանակ ստանաք: կաթսայից հանել, դեն նետել սոխը: Տավարի ոսկորները հանել, լցնել ափսեի մեջ և միսը բաժանել ոսկորներից:
_Եփված փորոտիքը կտրատել փոքր կտորներով:
_Ոսկրահան արված միսը և փորոտիքի կտորները ետ լցնել մսի արգանակի մեջ:

Մաքրած սխտորը մանր կտրատել կամ ճզմել և խաշի հետ մատուցել առանձին ամանով: Խաշին աղ ավելացնում են ամեն մեկն իր ճաշակով:
Փորոտիքով խաշը պատրաստ է: Տաք խաշը մատուցել անմիջապես, չոր լավաշի հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ապուր








