Քաղցր աչմա լավաշով. Կաթնաշոռով և արմավով համեղ աղանդեր

Քաղցր աչմա լավաշով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Քաղցր աչմա լավաշով վերջերս եմ պատրաստել։ Հիմք ընդունելով ուտեստի պատրաստման դասական տեխնոլոգիան՝ փոխել եմ միջուկը:

Այս բաղադրատոմսը հատկապես հարմար է քաղցրասերներին, ովքեր հետևում են կշեռքի վրա հայտնվող թվին: Կաթնաշոռով աչման ցածր կալորիականությամբ կերակրատեսակ է, որը չի պահանջում ալյուր, կարագ, շաքար կամ սերուցք։ Արմավը քաղցրություն է հաղորդում աղանդերին։

Եթե ​​ցանկանում եք աղանդերն իսկապես դիետիկ դարձնել, օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնաշոռ և մածուն։ Բացի այդ, 2 ձվի փոխարեն կարելի է վերցնել 4 սպիտակուց։ Քաղցր աչման չի վնասի ձեր կազմվածքին:

Քաղցր աչմա լավաշով

Քաղցր աչմա լավաշով. Բաղադրիչներ

_Լավաշ 45 գ

_Կաթնաշոռ 250 գ

_Մածուն 100 մլ

_Ձու 2 հատ

_Արմավ 6 հատ

Քաղցր աչմա լավաշով
Քաղցր աչմա լավաշով. Պատրաստման եղանակը

_Հեռացնել կորիզները և մանր կտրատել արմավը։ Խառնել դրանք կաթնաշոռի և 1 ձվի հետ։

_Սոուսը պատրաստելու համար մածունը խառնել ձվի հետ։

_Թխելու համար նախատեսված ամանը ծածկել յուղաթղթով:

_Լավաշի կտորը դնել, սոուս քսել և դնել կաթնաշոռի միջուկի կեսը։

_Այնուհետև դնել լավաշի կտորները, նորից քսել սոուս, լցնել մնացած միջուկը։

_Ծածկել լավաշի կտորով, վրան քսելով սոուսի մնացորդը։

_Թխել 25 րոպե,կ նախապես 180°C տաքացրած ջեռոցում։

Ցանկության դեպքում կարող եք լավաշից ավելի շատ շերտեր պատրաստել։ Այսպիսով, ուտեստը կլինի էլ ավելի համեղ ու էլեգանտ։

Քաղցր աչմա լավաշով

Արմավի փոխարեն կարող եք օգտագործել այլ չրեր՝ օրինակ ծիրանի չիր կամ չամիչ։ Այնուամենայնիվ, դրանք նախ պետք է շոգեխաշել: Եթե ​​դիետա եք պահում, ապա առավոտյան կերեք այս առանց շաքարի աղանդերը։
Բարի ախորժակ!

Տեսանյութ

Լավաշով նախուտեստ

Խնդրում ենք Գնահատեք