Քաղցր պղպեղով աղցան. Առողջ և համեղ նախուտեստ

Քաղցր պղպեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրաստենք բանջարեղենով մարինացված, Քաղցր պղպեղով աղցան:

Արագ նախուտեստները միշտ եղել և մնում են արդիական: Դրանք հիանալի չեզոքացնում են յուղոտային ուտեստները՝ համակցվում են մսի և ձկան խորտիկների հետ:

Քաղցր պղպեղով աղցան

Քաղցր պղպեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բուլղարական պղպեղ 6 հատ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Քնջութ 1 ճաշի գդալ

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Քացախ 9% 2 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ, բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Քաղցր պղպեղով աղցան

Քաղցր պղպեղով աղցան. Պատրաստման եղանակը

_Վերցնել քաղցր պղպեղը՝ հասած, մսոտ ու հյութալի և կտրատել շերտերով:

_Բուսայուղի մեջ շոգեխաշել քնջութի սերմերով մինչև ոսկե դարչնագույնը՝ երբեմն խառնելով։

_Սոխը բարակ կտրատել, կանաչին մանրացնել։

_Պղպեղը լցնել տարայի մեջ, ավելացնել սոխը, կանաչին, միջին քերիչով քերած սխտորը, պղպեղը, լցնել սոյայի սոուսը, քացախը և մի քիչ բուսայուղ։

_Լավ խառնել, համտեսել և անհրաժեշտության դեպքում ավելացնել՝ ինչ որ հարկ է։

_Բանջարեղենով տարան ծածկել և ամբողջ գիշեր դնել սառնարանը։

_Բայց, իրականում, այս խորտիկը կարելի է համտեսել արդեն 20 րոպեից։

Քաղցր պղպեղով աղցան

Նախուտեստի մեջ կարելի է նաև ավելացնել ջեռոցում տապակած սմբուկի կտորներ կամ թավայի մեջ տապակած։ Այդպես նախուտեստը կունենա մի փոքր սնկային համ: Ավելի շատ կծվության համար սեղանի քացախը փոխարինեք խնձորի քացախով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղ

Խնդրում ենք Գնահատեք