Ներկայացնում ենք պարզ, հետաքրքիր և օրիգինալ աղցանի բաղադրատոմս: Առաջին անգամ այս աղցանը փորձեցի և անմիջապես հիացա, որ դրա մեջ ամեն ինչ իր տեղում է, կարծում եմ ձեզ էլ այն դուր կգա:
Աղցան ծովախեցգետնի ձողերով և թարմ վարունգով՝ պարզ, թարմ և համեղ։

Օրիգինալ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ծովախեցգետնի ձողիկներ 1 տուփ
_Եփած բրինձ 5 ճաշի գդալ
_Պահածոյացված արքայախնձոր 4 օղակ
_Թարմ վարունգ 1 հատ
_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, պապրիկա
_Եփած ձու 2 հատ

Օրիգինալ աղցան. Պատրաստման եղանակը
_Ձվերը, ծովախեցգետնի ձողիկները, վարունգը և արքայախնձորը կտրատել խորանարդներով։
Խորհուրդ՝ արքայախնձորը կարելի է օգտագործել նաև թարմ վիճակում, այդպես աղցանը ընդհանուր առմամբ ավելի յուրահատուկ համով է ստացվում, քանի որ թարմի մեջ ավելի քիչ շաքար կա, և բոլոր մթերքների համն ավելի հավասարակշռված է:
_Բոլոր բաղադրիչները խառնել, համեմել մայոնեզով և մատուցել։
_Աղցանը կարելի է պահել սառնարանում։

Շատ հետաքրքիր համ է ստացվում՝ շնորհիվ արքայախնձորի և թարմ վարունգի։ Այս աղցանը կարելի է լցնել տարտալետկաների մեջ, ստանալ հարմար չափաբաժիններով խորտիկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բլղուրով ոսպով աղցան







