Օրիգինալ աղցան. Անուշաբույր և համեղ ուտեստ արագ ու գեղեցիկ հյուրասիրության համար

Օրիգինալ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս օրիգինալ աղցանը զարմանալիորեն համեղ է և գեղեցիկ, իսկական արքայական ուտեստ։ Այն հեշտ և պարզ է պատրաստվում՝ ամենապարզ բաղադրիչներով։ Բոլոր բաղադրիչները հիանալի կերպով համակցված են միմյանց հետ:

Նման ուտեստ կարելի է մատուցել ինչպես տոնական, այնպես էլ սովորական սեղանի համար։

Օրիգինալ աղցան

Օրիգինալ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի միս 400 գր

_Մարինացված կամ թթու վարունգ 150 գր

_Սոխ 1 գլուխ

_Ձու 4 հատ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ տապակելու համար

_Աղացած սև պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի

Ձվածեղով աղցան

Օրիգինալ աղցան. Պատրաստման եղանակը

_Ձվերը լցնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ անել և ամբողջը խառնել հարիչով:

_Թավայի մեջ լցնել քիչ քանակությամբ բուսական յուղ, ձվի զանգվածի կեսը լցնել թավայի մեջ և հավասարաչափ բաժանել և այդպես տապակել բլիթների նման։

_Տապակել երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը: Թողնել սառչի։

_Այնուհետև սոխը կտրատել բարակ կիսաօղակներով, տապակել փոքր քանակությամբ բուսական յուղի մեջ, մինչև բաց ոսկե դարչնագույնը:

_Մարինացված վարունգը և խաշած տավարի միսը կտրատել ձողիկներով, սառած ձվածեղը կտրատել ոչ շատ երկար և բարակ շերտերով։

_Պատրաստի բաղադրիչները տեղափոխել խորը ամանի մեջ, համեմել մայոնեզով, աղով և պղպեղով լավ խառնել։

Օրիգինալ աղցան

Հրաշալի, համեղ, օրիգինալ աղցան, որը շատ պարզ ու հեշտ է պատրաստվում, անպայման փորձեք։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք