Դուք երբեք նման համեղ Ֆիլադելֆիա պանիր չեք համտեսել, որը պատրաստվել է տնական պայմաններում, առանց բարձր տեխնոլոգիաների:
Ստացվում է շատ օրիգինալ, հյութալի, անուշաբույր և աներևակայելի համեղ, համոզվեք ինքներդ: Փորձեք պատրաստել, դա ձեզ և ձեր սիրելիներին իսկապես դուր կգա:

Ֆիլադելֆիա պանիր. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Յուղալի թթվասեր 350 գ
_Յոգուրտ 280 գ
_Աղ 1 թեյի գդալ
_Կիտրոնի հյութ 0.5 թեյի գդալ

Ֆիլադելֆիա պանիր. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
_Թթվասերը լցնել հարմար ամանի մեջ, լցնել մածուն, աղ, ավելացնել կիտրոնի հյութը: Ամանի պարունակությունը մանրակրկիտ խառնել, որ լավ միանան իրար:
_Այժմ վերցնել թանզիֆի կտորը, մի քանի շերտով ծալել, դնել մաղի վրա և ստացված զանգվածը լցնել վրան:
_Մառլյայով ծածկել զանգվածը, վրան դնել տափակ ափսե, որի վրա պետք է ծանրոց դրվի:
_Այս վիճակում թողնել սառնարանում 12 ժամ: Դրանից հետո հանել թանզիֆը, խառնել ստացված պանիրը:

Տնական փափուկ Ֆիլադելֆիա պանիրը պատրաստ է: Ստացվում է անասելի թեթև, քնքուշ, եթերային պանիր: Ուղղակի մատները հետը կուտեք: Սա իրական համեղություն է, բնական մթերքներով իսկական նրբություն ցանկացած գուրմանի համար:
Վայելեք նախաճաշի, կամ ընթրիքին և շնորհակալ կլինեք բաղադրատոմսի համար:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Տապակած պանիր







