Ֆունչոզայով Թարմ Աղցան՝ Բոլորովին Նոր Նուրբ Համ

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք արտասահմանյան խոհանոցից Ֆունչոզայով Թարմ Աղցան, այն բոլորովին նոր նուրբ համ ունի։ Առաջին անգամ այս աղցանը համտեսողների մեծ մասը միանշանակ հավանում է և սիրում է այն։

Ֆունչոզայով Թարմ Աղցան

Ֆունչոզան շատերը անվանում են բրձի լապշա, բայց այն հիմնականում եգիպտացորենի օսլայից է պատրաստվում, այսինքն այն պարունակում է մեծ թվով ածխաջրեր՝ նիհարել ցանկացողները կամ պատրաստվողները սա թող հաշվի առնեն, որովհետև ուտելուց այնքան թեթև է թվում այս աղցանը։

Հագեցնող, թարմ վիտամիններով հարուստ, օգտակար այլ բաղադրիչներով մեր աղցանի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։

Աղցան Ֆունչոզայով բաղադրիչներ

  • Ֆունչոզա — 2 կծիկ
  • Վարունգ — 1 հատ
  • Գազար — 1 հատ
  • Պղպեղ գունավոր — 1-ական հատ
  • Մեղր — 1 ճ․գդ․
  • Սոյայի սոուս — 1 ճ․ գդ․
  • Ձիթայուղ — 1 ճ․գդ․
  • Բալզամիկ քացախ — 1ճ․ գդ․
  • Պշրվող պանիր Պարմեզան կամ Գրանո Պադանա
  • Քունջութ

Ֆունչոզայով Թարմ Աղցան

Ֆունչոզայով Թարմ Աղցան պատրաստելու քայլերը

  • Ֆունչոզան եռման ջրի մեջ ենք թրջում, որպեսզի բացվի և փափկի — 10 րոպեն բավարար է
  • Մինչ այդ նեղ քերիչով անցկացնենք մեկ վարունգ  և մեկ գազար

Ֆունչոզայով Թարմ Աղցան

  • Պղպեղներն էլ կտրատենք և դնենք մի կողմ
  • Ֆունչոզան ջրքամենք և սառը ջրով ցողենք
  • Սոուսը պատրաստենք աղցանի համար, հարկավոր է խառնել իրար մեկ գդալ մեղրը, սոյայի սոուսը և ձիթապտղի ձեթը, նաև բալզամիկ քացախ, եթե սիրում եք
  • Ֆունչոզան կարելի է և չկտրտատել, բայց մատուցելիս և ուտելիս առավել հարմար լինելու համար, այսօրվա աղցանի մեջ խոհարարական մկրատով կտրատենք և լցնենք արդեն աղցանամանի մեջ, որտեղ պետք է հավաքենք նաև մնացած բաղադրիչները
  • Քերած վարունգն, գազարն ու պղպեղները ավելացնենք
  • Աղ անենք

Ֆունչոզայով Թարմ Աղցան

  • Պատրաստված սոուսն էլ ավելացնենք վրան և խառնենք՝ կարելի է և ձեռքերով, առավել հարմար լինելու համար
  • Կարելի է մոտ տաս րոպե կողքի դնել մինչև մատուցելը, որպեսզի համերը իրար խառնվեն
  • Աղցանամանի մեջ լցնելուց հետո վրան կավելացնենք մանր քերած պանիր և սպիտակ քունջութ
  • Կարելի է արդեն մատուցել հրաշք աղցան Ֆունչոզայով և բանջարեղեններով

Ֆունչոզայով Թարմ Աղցան՝ Բոլորովին Նոր Նուրբ Համ Տեսանյութ

Բոլորին բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք