Ֆրանսիական աղցան. Նրբահամ և հագեցնող ուտեստ

ֆրանսիական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ֆրանսիական աղցանը շատ պարզ է, բայց և շատ համեղ:

Այն կարելի է վստահորեն պատրաստել նույնիսկ տոնական սեղանի համար։

ֆրանսիական աղցան

Ֆրանսիական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խնձոր 4 հատ

_Սոխ 1 հատ

_Գազար 3 հատ

_Ձու 4 հատ

_Կոշտ պանիր 150 — 200 գր

_Թթվասեր կամ մայոնեզ ըստ ճաշակի

ֆրանսիական աղցան

Ֆրանսիական աղցան. Պատրաստման եղանակը

_Ձվերը եփել, թողնել սառչի, մաքրել և քերել խոշոր քերիչով։

_Սոխը կտրատել փոքր խորանարդիկներով և վրան լցնել եռման ջուր, 10 րոպե հետո քամել ջուրը և նորից լցնել սառը ջուր և 2 ճաշի գդալ քացախ ավելացնել, ևս 10 րոպե հետո ջուրը քամել:

_Գազարը լվանալ, մաքրել և քերել միջին չափի քերիչով, աղն ու շաքարավազը ավելացնել, թողնել 10 րոպե, որպեսզի հյութը արտազատվի։

_Խնձորները մաքրել կեղևից, հեռացնել միջուկը և քերել խոշոր քերիչով։

_Կիտրոնից քամել հյութը և ցողել խնձորի վրա։

_Ափսեի վրա օղակի մեջ հավաքել աղցանը

_Առաջին շերտով սոխը տարածել և մայոնեզով ցանց անել։

_Երկրորդ շերտը խնձորը և մայոնեզ է։

_Երրորդ շերտը ձու և մայոնեզ է։

_Չորրորդը գազարի հերթն է և նորից մայոնեզ:

_Վերջին շերտով ցանել քերած պանիրը։

ֆրանսիական աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

3 Նոր գարնանային թարմ աղցաններ

Խնդրում ենք Գնահատեք