Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես պատրաստել տնական ֆրանսիական բագետ:
Հացը կարող է տարբեր լինել, կան տեսակներ, որ եթե անգամ մի փոքր չորացել են, միևնույն է, հիանալի տեսք կունենա: Այնուամենայնիվ, կան հացի տեսակներ, որը պարզապես պետք է տաք լինի: Եթե առնվազն մեկ օր անցնում է, դրա կեղևը դառնում է շատ կոշտ, և խմորը կորցնում է իր համը և քնքշությունը:
Հիմա պետք չէ խանութ գնալ և փնտրել այն, որ ավելի թարմ է: Դուք կզարմանաք, բայց իսկական բագետը թխվելուց հետո մի քանի ժամվա ընթացքում հնանում է: Այնպես որ հացի այս բաղադրատոմսը միշտ պետք է ձեռքի տակ ունենալ և հաճախ պատրաստել:

Ֆրանսիական բագետ. Բաղադրությունը
_Ցորենի ալյուր 550 գ
_Ջուր 370 մլ
_Աղ 12 գ
_Խմորիչ 5 գ

Ֆրանսիական բագետ. Պատրաստում
_Ալյուրը խառնեք աղի և խմորիչի հետ: Ապա ավելացնել ջուրը և հունցել փափուկ, բայց խիտ խմոր:
_Թող այն հանգստանա յուղված ամանի մեջ 30 րոպե, և անպայման ծածկեք խմորը պլաստիկե թաղանթով:
_Խմորը հունցել, բաժանել երկու մասի և թողեք ևս 10 րոպե մնա ծածկված վիճակում, ոլորելով երկարացնել խմորը ձեռքերով և ստանալ երկար գլանակ: Ալյուր ցանել վրան, ծածկել խոնավ սրբիչով և թող հանգստանա ևս 40 րոպե:
_Դանակի սուր շեղբով խորը կտրվածքներ անել և թխել հացը ջեռոցում, որի ներքևի մասում դրված է ջրով լցված տապակ:
_Հացը թխում են 40 րոպե` 250 աստիճանի տակ:

Ստանդարտ բագետն ունի 65 սմ երկարություն և մոտ 6 սմ լայնություն: Այս չափը հարմար է նախուտեստներ, սենդվիչներ պատրաստելու համար: Թխման ընթացքում բարձր խոնավության պատճառով, բագետի խմորը ստացվում է կպչուն և շատ համեղ:
Եթե դուք հավատարիմ մնաք այս բոլոր կետերին, ապա կունենաք առաջին կարգի տնական ֆրանսիական հաց:
Ֆրանսիական բագետը պատրաստ է:
Բարի ախորժակ:







