Առաջարկում ենք 10 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ խոհանոցում աշխատելիս:
10 օգտակար խորհուրդ. Մտապահեք սրանք
_Սոխը կտրելուց առաջ դրեք սառցախցիկում 10 րոպե, որից հետո չեք լացի կտրատելիս:

_Որպեսզի կաթսայից եռալու ժամանակ ոչինչ չթափվի, ներառյալ կաթը՝ վրան փայտե բահիկ դրեք;

_Դուք կարող եք վերակենդանացնել թառամած կանաչին և բանջարեղենը, ներառյալ նեխուրը, դրանք սառը ջրով ողողելով: Կարելի է նաև մոտը դնել մի կտոր հում կարտոֆիլ:

_Գազերը խմիչքին վերադարձնելու համար շշի մեջ գցեք մի քանի հատիկ չամիչ;

_Բրնձի մի քանի հատիկը (մի քիչ) աղամանում կօգնեն հեռացնել խոնավությունը և աղը չի վերածվի գնդիկների:

_Պելմենիների պինդ խմորը եփելիս ավելի փափուկ դարձնելու համար մի քիչ սառը ջուր լցրեք կաթսայի մեջ:

_Որպեսզի եփած ձվերի կեղևը լավ մաքրվի, եփելիս ջրի մեջ մի քիչ աղ, սոդա լցնել կամ կիտրոնի հյութ կաթեցնել;

_ Պանիրն ավելի երկար կմնա թարմ, եթե փաթեթավորվի յուղաթղթով, ոչ թե տոպրակի մեջ պահվի: Դուք կարող եք չորացումից պահպանելու համար յուղել կտրվածքի մասը կարագով կամ մարգարինով;

_Սովորական հյութ ձողիկը կօգնի հեռացնել ցողունը ելակից:
_Եթե բուսակեր եք, կամ այլ պատճառ կա, թխվածքների պատրաստման ժամանակ կես բանանը կամ մի գդալ մածունը կարող է փոխարինել 1 ձվին բաղադրատոմսում:

_Հում կարտոֆիլն օգնում է ապուրից հեռացնել ավելորդ աղը: Գցեք մի քանի շերտ, թողնել 5-10 րոպե և հանել ուտեստը մատուցելուց առաջ կամ կարող եք աղը չեզոքացնելու համար ավելացնել մի քիչ շաքար։
10 Օգտակար խորհուրդ
Հուսով ենք, որ այս խորհուրդները ձեզ կօգնեն:
Տեսանյութ
7 օգտակար խորհուրդ







